Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները

Քաղաքականություն

07.10.2026 | 12:56

ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հոկտեմբերի 6-ին մասնակցել է «Կապակցվածություն և ենթակառուցվածքներ. կառուցելով Հայաստանի հաջորդ տասնամյակը» խորագրով պանելային քննարկմանը՝ Հայաստան-Միացյալ Թագավորություն գործարար համաժողովի շրջանակում։ Նա անդրադարձել է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնմանն ու TRIPP նախագծի կյանքի կոչման ընթացքին։

ԱԳՄԱ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Հոկտեմբերի 6-ին ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Կապակցվածություն և ենթակառուցվածքներ. կառուցելով Հայաստանի հաջորդ տասնամյակը» խորագրով պանելային քննարկմանը, որը կայացել է ՀՀ Կառավարության և ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի կազմակերպած՝ Հայաստան-Միացյալ Թագավորություն գործարար համաժողովի շրջանակներում:

ԱԳՄԱ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ Հարավային Կովկասում և դրանից անդին ստեղծվող տնտեսական լայն հնարավորությունները և միջազգային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:

Վահան Կոստանյանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքին՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համատեքստում»։

Leave a comment