https://arm.sputniknews.ru/20261007/hvoktemberi-9in-erkri-vra-magnisakan-pvotvorikner-en-spasvum-107777567.html
Հոկտեմբերի 9–ին Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են սպասվում
Հոկտեմբերի 9–ին Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են սպասվում
Sputnik Արմենիա
Մոլորակի գեոմագնիսական դաշտը հանգիստ վիճակի կվերադառնա հոկտեմբերի 11-ին։ 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T12:48+0400
2026-10-07T12:48+0400
2026-10-07T12:48+0400
երկիր մոլորակ
մագնիսական փոթորիկ
տիեզերք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/07/1e/78899308_0:51:669:427_1920x0_80_0_0_d5b9825f1103c45956226f201d4b8843.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 9-ին Երկրի վրա թույլ և միջին մակարդակի մագնիսական փոթորիկներ են սպասվում։ Այս մասին հայտնել է ռուսական «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։Նա նշել է, որ այս շաբաթն արեգակնային ակտիվության աճով է սկսվել։Նա հավելել է, որ կանխատեսումների միջազգային կենտրոնների տվյալներով՝ արեգակնային նյութի ամպերը Երկիր կհասնեն հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան։«Գեոմագնիսական դաշտի խանգարումները կտևեն մոտ երկու օր, հոկտեմբերի 9-ին G1-G2 մակարդակի թույլ և միջին մագնիսական փոթորիկների ձևավորման հնարավորություն կա։ Մագնիսական փոթորիկների հավանականությունը մոտ 80% է», – ասել է Լեուսը։Նա նշել է, որ մոլորակի գեոմագնիսական դաշտը հանգիստ վիճակի կվերադառնա հոկտեմբերի 11-ին։
երկիր մոլորակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/07/1e/78899308_16:0:653:478_1920x0_80_0_0_c3366f8f1b64aab637b2eed789975624.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երկիր մոլորակ, մագնիսական փոթորիկ, տիեզերք
երկիր մոլորակ, մագնիսական փոթորիկ, տիեզերք
Բաժանորդագրվել
Մոլորակի գեոմագնիսական դաշտը հանգիստ վիճակի կվերադառնա հոկտեմբերի 11-ին։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 9-ին Երկրի վրա թույլ և միջին մակարդակի մագնիսական փոթորիկներ են սպասվում։ Այս մասին հայտնել է ռուսական «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։
Նա նշել է, որ այս շաբաթն արեգակնային ակտիվության աճով է սկսվել։
«Արեգակի վրա ինտենսիվությամբ նախավերջին M մակարդակի մի քանի բռնկումներ են տեղի ունեցել, որոնցից երկուսը, որոնք գրանցվել են հոկտեմբերի 6-ին` օրվա առաջին կեսին համեմատաբար մեծ չափերի պլազմային երկու ամպ են նետել Երկրի ուղղությամբ», – գրել է Լեուսը «Telegram»-ում։
Նա հավելել է, որ կանխատեսումների միջազգային կենտրոնների տվյալներով՝ արեգակնային նյութի ամպերը Երկիր կհասնեն հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան։
«Գեոմագնիսական դաշտի խանգարումները կտևեն մոտ երկու օր, հոկտեմբերի 9-ին G1-G2 մակարդակի թույլ և միջին մագնիսական փոթորիկների ձևավորման հնարավորություն կա։ Մագնիսական փոթորիկների հավանականությունը մոտ 80% է», – ասել է Լեուսը։
Նա նշել է, որ մոլորակի գեոմագնիսական դաշտը հանգիստ վիճակի կվերադառնա հոկտեմբերի 11-ին։