ՔՊ-ականների տվայտանքներին վերջ կդրվի, Ինչու է իշխանությունը քաղբանտարկյալների հանդեպ «մեծահոգի» դարձել․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․ 

Մանդատ ստանալու հայտ ներկայացրած ՔՊ-ականների տվայտանքներն այս կիրակի կավարտվեն՝ այսօր մեկնարկող ներկուսակցական ընտրությունները կավարտվեն կիրակի օրը, եւ հնարավոր է գիշերը հրապարակեն ՔՊ նախընտրական նախնական ցուցակը։ Հիշեցնենք, որ փետրվարի 13-15-ը կուսակցության պատվիրակները պետք է այցելեն ՔՊ կենտրոնական գրասենյակ եւ 276 հոգանոց ցուցակից 50-ական թեկնածու ընտրեն։ Ապա քվեարկության արդյունքները կամփոփվեն, եւ  ռեյտինգային կարգով կձեւավորվի ՔՊ-ի նախնական ցուցակը՝ ամենաշատ ձայն ստացածից մինչեւ ամենաքիչը։ Իսկ առաջին 50 թեկնածուներն արդեն մարտին ներկուսակցական հարթակում քարոզարշավ կանցկացնեն, որպեսզի պատվիրակները նորից ընտրություն կատարեն այդ 50-ի մեջ՝ որոշելով, թե ով է վարչապետի թեկնածուն եւ ով որ տեղը պետք է զբաղեցնի։

 

«Իրավունք» թերթը գրում է.

«ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը փետրվարի 10-ին տեղի ունեցավ Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, հասարակական եւ քաղաքական գործիչների, Երեւանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հատկանշական է, որ նման ընդունելությունների ժամանակ, որպես արարողակարգային կանոն, դեսպանի ողջույնի խոսքին հաջորդում է Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի կամ արտգործնախարարության ներկայացուցչի շնորհավորական խոսքը: Մինչդեռ հանդիսավոր ընդունելությանը ներկա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այդպես էլ մեկ բառ անգամ չասաց:

Հավանաբար, փոխնախարարը դեռ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի տպավորությունների տակ էր եւ չգիտեր, որ ՌԴ դեսպանատանը տեղի ունեցած ընդունելությունից ընդամենը ժամեր անց Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում պետք է հայտարարեր. «Ռուսաստանի շահերին վնասելը չի լինելու մեր օրակարգում, որեւէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել ՌԴ-ի դեմ գործելու տրամաբանության մեջ: Ավելին՝ Փաշինյանն ընդգծել է.

«Ջերմ հարաբերություններ ունեմ Պուտինի, Միշուստինի հետ։ Մենք երբեք չենք գործելու ՌԴ-ի դեմ։ Մենք միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահերի: Սա լինելու է մեր ռազմավարությունը»:

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․  Մանդատ ստանալու հայտ ներկայացրած ՔՊ-ականների տվայտանքներն այս կիրակի կավարտվեն՝ այսօր մեկնարկող ներկուսակցական ընտրությունները կավարտվեն կիրակի օրը, եւ հնարավոր է գիշերը հրապարակեն ՔՊ նախընտրական նախնական ցուցակը։ Հիշեցնենք, որ փետրվարի 13-15-ը կուսակցության պատվիրակները պետք է այցելեն ՔՊ կենտրոնական գրասենյակ եւ 276 հոգանոց ցուցակից 50-ական թեկնածու ընտրեն։ Ապա քվեարկության արդյունքները կամփոփվեն, եւ  ռեյտինգային կարգով կձեւավորվի ՔՊ-ի նախնական ցուցակը՝ ամենաշատ ձայն ստացածից մինչեւ ամենաքիչը։ Իսկ առաջին 50 թեկնածուներն արդեն մարտին ներկուսակցական հարթակում քարոզարշավ կանցկացնեն, որպեսզի պատվիրակները նորից ընտրություն կատարեն այդ 50-ի մեջ՝ որոշելով, թե ով է վարչապետի թեկնածուն եւ ով որ տեղը պետք է զբաղեցնի։

 

«Հրապարակ» թերթը գրում է․

Վերջին շրջանում դատարանները սկսել են քաղաքական աղմկոտ գործերով կալանավորված անձանց խափանման միջոցները փոխել տնային կալանքով։ Իհարկե, անձի ազատության առումով տնային կալանքը ոչնչով չի տարբերվում, անգամ ավելի խիստ ռեժիմ է ենթադրում, քան բանտային կալանքը, որովհետեւ լրացուցիչ սահմանափակումներ են դրվում անձի տեսակցությունների, հաղորդակցության նկատմամբ, սակայն հանրային ընկալման մեջ դա դրական փոփոխություն է՝ «մարդը գոնե իր տանը կլինի» պատճառաբանությամբ։

Այդպես վարվեցին Միքայել եւ Մկրտիչ սրբազանների, Դավիթ Համբարձումյանի, Սրբազան շարժման գործով անցնող Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանի եւ ուրիշների մասով։ Որոշ տեղեկություններով՝ քաղբանտարկյալների նկատմամբ այս «մեծահոգությունը» իշխանությունը սիրահոժար չի անում, այլ՝ որոշ ճնշումների ազդեցությամբ։ Վերջին շրջանում ընդդիմությունը, հանրային տարբեր շրջանակներ բարձրաձայնում են Հայաստանում քաղաքական հալածանքների դեպքերը, միջազգային հանրությանը մեղադրում բռնությունները խրախուսելու համար, նամակ-բողոքներ են հղում տարբեր կառույցների, եւ դա որոշակի ազդեցություն է ունեցել։ Միջազգային գործընկերները Փաշինյանին հորդորել են՝ ընտրությունների նախաշեմին ռեպրեսիաները մի քիչ թուլացնել, որ իր հեղինակությունը փոքր-ինչ բարձրանա։ Ասել են, որ իրենք այլեւս չեն կարող նման մասշտաբների ռեպրեսիաների նկատմամբ աչք փակել եւ ձեւացնել, թե Հայաստանում ժողովրդավարություն է տիրում։

Leave a comment