Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել են ՔՊ-ից (PAN.am)

Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Որոշումը կայացվել է կուսակցության վարչության հոկտեմբերի 6-ի նիստում:

Նիստը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգում ընդգրկված այլ հարցեր։

Ավելի վաղ Սարգսյանը հարցազրույցում ասել էր, որ ՔՊ հետ հակասությունների պատճառը ինքնաքննադատական ելույթն էր։ Փաշինյանն էլ, անդրադառնալով հարցին, ասել էր, որ կուսակցության հետ Սարգսյանի հարաբերությունների վատթարացումը պայմանավորված էր նրա գործունեության վերաբերյալ հնչած մի շարք պնդումներով։

Leave a comment