Ահազանգ․ երևանյան ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանել է կանանց զուգարանի ներսը

https://arm.sputniknews.ru/20261007/ahazang-erevanjan-restvoranneric-meki-menejery-gaghtni-nkarahanel-e-kananc-zugaranum-107775924.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/01/1b/38032169_239:0:2970:2048_1920x0_80_0_0_3facd61395de3d2f24c714422fa86a02.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռեստորան, քրիստինե վարդանյան, երևան, ներքին գործերի նախարարություն (նգն)

ռեստորան, քրիստինե վարդանյան, երևան, ներքին գործերի նախարարություն (նգն)

Բաժանորդագրվել

Sputnik Արմենիայի խմբագրությունը ևս կատարվածի մասին նամակ է ստացել, ըստ որի՝ ռեստորանի տնօրինությունը նաև հաստատել է, որ մենեջերն է նման բան արել, և նա հեռացվել է աշխատանքից։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Երևանյան ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։ Այս մասին հրապարակում է արել հայկական ԶԼՄ-ներից մեկը, որին արձագանքել է նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը՝ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը։

«Եթե սա իրականություն է, ապա այդ քայլը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք։ Հայաստանում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունն իսկապես սարսափելի վիճակում է, իսկ այս դեպքը ահազանգ է ոլորտի բարձիթողության վերաբերյալ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդանյանը՝ շեշտելով, որ սա հանրային անվտանգության հարց է։

Վարդանյանի գրառմանն արձագանքել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ ՆԳՆ ոստիկանությունում նշված դեպքի վերաբերյալ առկա է տեղեկություն, որն այս պահին ստուգվում է։

Հավելենք, որ Sputnik Արմենիայի խմբագրությունը ևս դեպքի վերաբերյալ նամակ է ստացել, ըստ որի՝ մի կին հայտնել է, որ ռեստորանի մենեջերը, ենթադրաբար, իր հեռախոսը տեղադրել է կանանց զուգարանի լվացարանի տակ և գաղտնի նկարահանել այցելուներին։ Ըստ նույն հրապարակման՝ երբ կինը հայտնաբերել է հեռախոսը և առերեսել մենեջերին, վերջինս հաստատել է, որ հեռախոսն իրենն է։ Ռեստորանը հրապարակային արձագանքում նշել է, որ տվյալ անձը մենեջերն էր և աշխատանքից ազատվել է։ Ռեստորանի անունը չենք հրապարակում՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը։

Leave a comment