https://arm.sputniknews.ru/20261007/gegharquniqum-vostikannery-32-kg-marikhuana-en-hajtnaberel-meqenajum-2-kalanavvorvats-ka-107774897.html
Գեղարքունիքում ոստիկանները 3,2 կգ մարիխուանա են հայտնաբերել մեքենայում․ 2 կալանավորված կա
Գեղարքունիքում ոստիկանները 3,2 կգ մարիխուանա են հայտնաբերել մեքենայում․ 2 կալանավորված կա
Sputnik Արմենիա
35-ամյա տղամարդու ավտոմեքենայում, բացի մարիխուանայից, հայտնաբերել են նաև 356 փամփուշտ և ինքնաձիգի երեք պահեստատուփ։ 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T11:34+0400
2026-10-07T11:34+0400
2026-10-07T11:34+0400
հայաստան
գեղարքունիքի մարզ
մարիխուանա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107774701_0:0:1920:1080_1920x0_80_0_0_9673c9b06647479200c1a0b888e99f1b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Գեղարքունիքի մարզում ոստիկանները 35-ամյա տղամարդու մեքենայում 3 կգ 200 գրամ մարիխուանա են հայտնաբերել, ևս շուրջ 130 գրամ՝ 49-ամյա տղամարդու բնակության վայրում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը` նշելով, որ երկուսն էլ կալանավորվել են։Ըստ հաղորդագրության՝ հոկտեմբերի 1-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունն ու ԱԱԾ-ն տեղեկություն են ստացել, որ Վարդենիսի երկու բնակիչ մեկնել են Սյունիքի մարզ՝ ենթադրաբար մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված առանձնապես խոշոր չափի մարիխուանա ձեռք բերելու։Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին` ժամը 01։00-ի սահմաններում, Մարտունի-Գետափ ավտոճանապարհին պարեկները փորձել են կանգնեցնել «Ջիպ Կոմպաս» մակնիշի մեքենան։ Վարդենիսի բնակիչները չեն ենթարկվել և մեքենայով դիմել են փախուստի։Պարեկներին հաջողվել է նրանց կանգնեցնել Գեղհովիտ գյուղում։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, որից հետո դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել։Ոստիկանները 35-ամյա տղամարդու «Ջիպ Կոմպասում», բացի մարիխուանայից, հայտնաբերել են նաև 356 փամփուշտ և ինքնաձիգի երեք պահեստատուփ։
գեղարքունիքի մարզ
2026
Լուրեր
am_HY
Գեղարքունիքի քրեական ոստիկաններն առգրավվել են երեք կիլոգրամից ավելի մարիխուանա
Sputnik Արմենիա
Գեղարքունիքի քրեական ոստիկաններն առգրավվել են երեք կիլոգրամից ավելի մարիխուանա
2026-10-07T11:34+0400
true
PT0M13S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107774701_239:0:1679:1080_1920x0_80_0_0_ff899dc388494effe71314c79fe45579.jpg.webp
հայաստան, գեղարքունիքի մարզ, մարիխուանա, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, գեղարքունիքի մարզ, մարիխուանա, տեսանյութ, տեսանյութեր, видео
35-ամյա տղամարդու ավտոմեքենայում, բացի մարիխուանայից, հայտնաբերել են նաև 356 փամփուշտ և ինքնաձիգի երեք պահեստատուփ։
Ըստ հաղորդագրության՝ հոկտեմբերի 1-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունն ու ԱԱԾ-ն տեղեկություն են ստացել, որ Վարդենիսի երկու բնակիչ մեկնել են Սյունիքի մարզ՝ ենթադրաբար մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված առանձնապես խոշոր չափի մարիխուանա ձեռք բերելու։
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին` ժամը 01։00-ի սահմաններում, Մարտունի-Գետափ ավտոճանապարհին պարեկները փորձել են կանգնեցնել «Ջիպ Կոմպաս» մակնիշի մեքենան։ Վարդենիսի բնակիչները չեն ենթարկվել և մեքենայով դիմել են փախուստի։
Պարեկներին հաջողվել է նրանց կանգնեցնել Գեղհովիտ գյուղում։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, որից հետո դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել։
Ոստիկանները 35-ամյա տղամարդու «Ջիպ Կոմպասում», բացի մարիխուանայից, հայտնաբերել են նաև 356 փամփուշտ և ինքնաձիգի երեք պահեստատուփ։