ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նպատակով դիվանագիտական շփումների մակարդակով դեռ չի քննարկվում, Թուրքմենստանում ևս երկու ղեկավարների առանձին հանդիպում նախատեսված չէ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Հայտնի է, որ Փաշինյանը նախատեսում է մեկնել Մոսկվա կամ որևէ այլ քաղաք՝ մեր նախագահի հետ հանդիպելու համար, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ ձեռք չեն բերվել։ Եվ, անկեղծ ասած, այս հարցով նույնիսկ դիվանագիտական շփումներ դեռ չեն եղել», – ասել է նա, գրում է Interfax-ը:
ՌԴ նախագահի օգնականը նաև տեղեկացրել է, որ Թուրքմենստանում նախատեսվող միջոցառումների շրջանակում երկկողմ հանդիպում չի ծրագրվում, «թեև բոլոր միջոցառումների ընթացքում շփումը, իհարկե, բացառել չի կարելի»:
Թուրքմենստանում հոկտեմբերի 8-ին և 9-ին անցկացվելու է ԱՊՀ անդամ երկրների գագաթնաժողովը, ինչպես նաև Կասպից բնապահպանական գագաթնաժողովը: