Հասարակություն
07.10.2026 | 10:46
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ, որտեղ ծանոթացել են քրեական վարույթի շրջանակում Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավների ցուցադրությանը։
ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել են «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ։
Գերատեսչությունների ղեկավարները տեղում ծանոթացել են քրեական վարույթի շրջանակում ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից առգրավված կտավների ցուցադրությանը, որոնք քննչական գործողությունների արդյունքում ի պահ են հանձնվել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին:
Մշակութային այս արժեքներն այսուհետ բաց են լինելու հանրության համար:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով առգրավված և զննված ընդհանուր՝ 70 կտավներ, 2026 թվականի սեպտեմբերի 11-ին կայացված որոշմամբ ճանաչվել են իրեղեն ապացույց և ի պահ են հանձնվել Ազգային պատկերասրահին»:
Հիշեցնենք նաև, որ Գագիկ Խաչատրյանը սեպտեմբերի 1-ին ձերբակալվել էր։ Նույն օրը իրավապահները խուզարկել էին նրա և որդու բնակարանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներն ու մասնաճյուղերը։ Նոր քրեական վարույթով խոսքը առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վատնման, գույքի ապօրինի օտարման և փողերի լվացման ենթադրյալ դեպքերի մասին է։