Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով

Քաղաքականություն

07.10.2026 | 10:36

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նպատակով դիվանագիտական շփումների շրջանակում առայժմ չի քննարկվում։ Թուրքմենստանում երկու երկրների առաջնորդների երկկողմ հանդիպում նույնպես նախատեսված չէ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Հայտնի է, որ Փաշինյանը պլանավորում է մեկնել Մոսկվա կամ որևէ այլ քաղաք՝ մեր նախագահի հետ հանդիպելու համար, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ դեռևս ձեռք չեն բերվել։ Եվ, անկեղծ ասած, այս հարցի շուրջ դեռևս որևէ դիվանագիտական ​​շփում չի եղել»,- լրագրողներին ասել է Ուշակովը՝ պատասխանելով Մոսկվա Փաշինյանի այցի հեռանկարի մասին «Ինտերֆաքս»-ի հարցին։

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ Թուրքմենստանում նախատեսված միջոցառումների շրջանակներում նույնպես հանդիպում չի նախատեսվում։

«Չնայած միջոցառումների ընթացքում շփման հնարավորությունը բացառել չի կարելի»,- հավելել է Ուշակովը։

Նշենք, որ Թուրքմենստանում հոկտեմբերի 9-ին տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, ինչպես նաև Կասպյան բնապահպանական գագաթնաժողովը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment