Վրաերթ Վանաձորում. 45-ամյա կինը տեղում մահացել է
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 14։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում, «Պահեստ» խանութի դիմաց 25-ամյա Արման Ա․-ն իր վարած «Ford Tranist» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Գոհար Պ․-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, որն էլ արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։