https://arm.sputniknews.ru/20260213/sjuniqi-marzum-sastik-buq-e-inch-iravitshak-e-hajastani-avtvotshanaparhnerin-98753420.html
Սյունիքի մարզում սաստիկ բուք է. ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին
Սյունիքի մարզում սաստիկ բուք է. ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին
Sputnik Արմենիա
Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային… 13.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-13T09:19+0400
2026-02-13T09:19+0400
2026-02-13T09:19+0400
շամբ-լծեն ճանապարհ
տաթև–լծեն ճանապարհ
ճանապարհ
«ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
բուք
https://cdn.am.sputniknews.ru/img/1020/12/10201211_0:167:1601:1067_1920x0_80_0_0_59f53bbd494f88a9d29b49532026ef05.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սյունիքի մարզում Նորավան-Հարժիս-Գորիսի «Ջանգեր» կոչվող հատվածը, Արագածոտնի մարզում Ալագյազ-Ծաղկահովիտ-Գեղադիր, Գեղարքունիքի մարզում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։Նշվում է, որ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են, իսկ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։Դրանից բացի Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհահատվածում բուք է։Ճանապարհային դեպարտամենտից վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
շամբ-լծեն ճանապարհ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1020/12/10201211_0:0:1423:1067_1920x0_80_0_0_149139be03dab717b53661827a26456b.jpg.webp
շամբ-լծեն ճանապարհ, տաթև–լծեն ճանապարհ, ճանապարհ, «ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ, բուք
շամբ-լծեն ճանապարհ, տաթև–լծեն ճանապարհ, ճանապարհ, «ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ, բուք
Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նշվում է, որ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են, իսկ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Դրանից բացի Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհահատվածում բուք է։
Ճանապարհային դեպարտամենտից վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։