Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ այս պահին հնարավոր չէ միանշանակ պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինան պետք է անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին։

«Կարելի է միայն ասել, որ այս պահին Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ինչպես գիտեք, օրակարգում չկա։ Դրա համար անհրաժեշտ է կոնսենսուսի և միաձայնության հասնելու գործընթաց», – ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը՝ նշելով, որ այժմ ԱՄՆ-ը կենտրոնացած է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը վերջ դնելու վրա.

«Մարդկային կորուստների մասշտաբները ափսոսանք են առաջացնում։ Մենք հստակ հայտարարել ենք, որ կարող ենք որոշակի դեր ունենալ այս պատերազմը դադարեցնելու գործում և ցանկանում ենք կառուցողական դեր խաղալ»։

Leave a comment