https://arm.sputniknews.ru/20261006/menq-verjnagrajin-lezunervov-chenq-khvoselu-pashinjany-erkatughu-kvoncesiaji-masin-107765239.html
Մենք վերջնագրային լեզուներով չենք խոսելու․ Փաշինյանը՝ երկաթուղու կոնցեսիայի մասին
Մենք վերջնագրային լեզուներով չենք խոսելու․ Փաշինյանը՝ երկաթուղու կոնցեսիայի մասին
Sputnik Արմենիա
Վարչապետը կրկին հայտարարեց, որ Հայաստանն ուզում է գնալ բարեկամական ճանապարհով, դրա համար էլ խնդրում է ռուսական կողմին կոնցեսիայի իրավունքը վաճառել երրորդ… 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T22:26+0400
2026-10-06T22:26+0400
2026-10-06T22:26+0400
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանը երկաթուղու թեմայով վերջնագրային լեզվով խոսելու մտադրություն չունի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել է «Ինֆոքոմի» հետ հարցազրույցում` անդրադառնալով հայկական երկաթուղու կոնցեսիայի իրավունքը վաճառելու թեմային։Նա նշել է, որ իրավական առումով բոլոր հիմնավորումները կան, սակայն խնդիրը քաղաքական որոշման մեջ է։ Լրագրողը հարցրել է, թե երբ է հարցի լուծման վերջնաժամկետը։«Վերջնաժամկետ սահմանելը նշանակում է վերջնագրի լեզվով խոսել։ Մենք վերջնագրային լեզուներով չենք խոսելու։Վերջնագրային լեզուն միջազգային հարաբերություններում լավ բան չէ, մենք վերջնագրային լեզուներով չենք խոսելու։ Կառավարությունն ունի գործիք, նույնիսկ՝ հիմնավորում կոնցեսիոն պայմանագիրը չեղարկելու»,- պատասխանել է ՀՀ վարչապետը՝ չպարզաբանելով, թե ինչ հիմնավորման մասին է խոսքը։Ըստ նրա՝ պետք կլինի, ժամանակը կգա, կխոսեն այդ մասին։Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանն ուզում է գնալ բարեկամական ճանապարհով, դրա համար էլ խնդրում եմ ռուսական կողմին կոնցեսիայի իրավունքը վաճառել երրորդ երկրին, որն ընդունելի կլինի և՛ Հայաստանի՛ և՛ Ռուսաստանի համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան
Բաժանորդագրվել
Վարչապետը կրկին հայտարարեց, որ Հայաստանն ուզում է գնալ բարեկամական ճանապարհով, դրա համար էլ խնդրում է ռուսական կողմին կոնցեսիայի իրավունքը վաճառել երրորդ երկրին, որն ընդունելի կլինի և՛ Հայաստանի՛ և՛ Ռուսաստանի համար։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանը երկաթուղու թեմայով վերջնագրային լեզվով խոսելու մտադրություն չունի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել է «Ինֆոքոմի» հետ հարցազրույցում` անդրադառնալով հայկական երկաթուղու կոնցեսիայի իրավունքը վաճառելու թեմային։
Նա նշել է, որ իրավական առումով բոլոր հիմնավորումները կան, սակայն խնդիրը քաղաքական որոշման մեջ է։ Լրագրողը հարցրել է, թե երբ է հարցի լուծման վերջնաժամկետը։
«Վերջնաժամկետ սահմանելը նշանակում է վերջնագրի լեզվով խոսել։ Մենք վերջնագրային լեզուներով չենք խոսելու։Վերջնագրային լեզուն միջազգային հարաբերություններում լավ բան չէ, մենք վերջնագրային լեզուներով չենք խոսելու։ Կառավարությունն ունի գործիք, նույնիսկ՝ հիմնավորում կոնցեսիոն պայմանագիրը չեղարկելու»,- պատասխանել է ՀՀ վարչապետը՝ չպարզաբանելով, թե ինչ հիմնավորման մասին է խոսքը։
Ըստ նրա՝ պետք կլինի, ժամանակը կգա, կխոսեն այդ մասին։
Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանն ուզում է գնալ բարեկամական ճանապարհով, դրա համար էլ խնդրում եմ ռուսական կողմին կոնցեսիայի իրավունքը վաճառել երրորդ երկրին, որն ընդունելի կլինի և՛ Հայաստանի՛ և՛ Ռուսաստանի համար։