Քաղաքականություն
06.10.2026 | 20:50
2020-2022 թվականներին Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված մշակումներն արդիական են նաև այսօր։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«2020-2022 թվականներին ռուսական կողմի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի հետ ձեռք բերված բոլոր մշակումները արդիական են նաև այսօր»,- ասել է Կալուգինը։
Դիվանագետը նշել է, որ այս իրավիճակում կարևոր է կշռադատված որոշումների և փոխադարձ վստահության ամրապնդման միջոցով ապահովել խաղաղ գործընթացի անշրջելիությունը։
«Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափն ի սկզբանե ուղղված էր հենց նման բարդ խնդիրների լուծմանը՝ չվնասել կողմերից որևէ մեկի շահերին և հասնել փոխադարձաբար ընդունելի փոխզիջումների։ Մենք մեր միջնորդությունը գործընկերներին չենք պարտադրում։ Միշտ պատրաստ ենք ընկերական կարգով արձագանքել Երևանի և Բաքվի խնդրանքին՝ ցուցաբերելու անհրաժեշտ աջակցություն՝ Հարավային Կովկասում հնարավորինս արագ խաղաղության և բարեկեցության հասնելու նպատակով»,- հայտարարել է նա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի