Մի շարք ավտոճանապարհներ փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 13-ին՝ ժամը 8:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհահատվածում բուք է։
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Նորավան-Հարժիս-Գորիսի «Ջանգեր» կոչվող հատվածը, Ալագյազ-Ծաղկահովիտ-Գեղադիր, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։