https://arm.sputniknews.ru/20261006/erevany-pvordzum-e-mvoskvaji-vra-bardel-razmabazaji-hnaravvor-dursberman-pataskhanatvutjuny-107758603.html
Երևանը փորձում է Մոսկվայի վրա բարդել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը
Երևանը փորձում է Մոսկվայի վրա բարդել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը
Sputnik Արմենիա
Ռուսաստանցի դիվանագետի կարծիքով, Հայաստանի իշխող վերնախավը հաճախ սպասում է, որ առավել կարևոր որոշումները կկայացվեն արտաքին դերակատարների կողմից: 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T19:00+0400
2026-10-06T19:00+0400
2026-10-06T19:00+0400
միխայիլ կալուգին
հայաստան
ռուսաստան
ռազմաբազա
գյումրու 102–րդ ռազմաբազա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107757042_0:5:3256:1837_1920x0_80_0_0_b81688f45e594591580b6137290fa52e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը փորձում է 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Երևանի ներկայացուցիչները փորձում են ամեն ինչ ներկայացնել այնպես, կարծես Մոսկվան է նախաձեռնել Հայաստանում ռուսական ռազմաբազայի հեռանկարների քննարկումը:Դիվանագետը բերել է օրինակներ։ Այսպես, Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար նախ պետք է դրական արձագանք ստանալ Բրյուսելից։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ակնարկներ են հնչում, որ եթե Հայաստանը դուրս հանվի այդ կառույցից, ապա դա կառավարությանը կազատի դուրս գալ-մնալու երկընտրանքից։Կալուգինը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել իր բազայի հետ կապված բոլոր հարցերը։ Ընդ որում, դիվանագետը ընդգծել է, որ պետք է հաշվի առնել, որ քննարկումները կանցկացվեն համապատասխան պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա, որոնք կարգավորում են ռուսական զորակազմի ներկայությունը:Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական ռազմաբազայի ներկայությունը երկրում կենսական անհրաժեշտություն չէ: Նրա խոսքով, եթե Ռուսաստանը որոշի բազան դուրս բերել Հայաստանից՝ հանրապետության իշխանությունները չեն առարկի։Մինչ այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո նշել էր, որ եթե Հայաստանը ռուսական ռազմակայանն ավելորդ է համարում, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել «նույնիսկ վաղը»:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107757042_299:0:3030:2048_1920x0_80_0_0_cf588357be842355b4a85b5dada3660a.jpg.webp
միխայիլ կալուգին, հայաստան, ռուսաստան, ռազմաբազա, գյումրու 102–րդ ռազմաբազա
միխայիլ կալուգին, հայաստան, ռուսաստան, ռազմաբազա, գյումրու 102–րդ ռազմաբազա
Ռուսաստանցի դիվանագետի կարծիքով, Հայաստանի իշխող վերնախավը հաճախ սպասում է, որ առավել կարևոր որոշումները կկայացվեն արտաքին դերակատարների կողմից:
Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Երևանի ներկայացուցիչները փորձում են ամեն ինչ ներկայացնել այնպես, կարծես Մոսկվան է նախաձեռնել Հայաստանում ռուսական ռազմաբազայի հեռանկարների քննարկումը:
«Ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա բարդելու փորձերը տեղավորվում են Հայաստանի ներկայիս քաղաքական մտքի հետաքրքիր առանձնահատկության մեջ։ Երևանի իշխող վերնախավը հաճախ սպասում է, որ առավել կարևոր որոշումները կընդունվեն արտաքին խաղացողների կողմից», – ասել է Կալուգինը։
Դիվանագետը բերել է օրինակներ։ Այսպես, Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար նախ պետք է դրական արձագանք ստանալ Բրյուսելից։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ակնարկներ են հնչում, որ եթե Հայաստանը դուրս հանվի այդ կառույցից, ապա դա կառավարությանը կազատի դուրս գալ-մնալու երկընտրանքից։
Կալուգինը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել իր բազայի հետ կապված բոլոր հարցերը։ Ընդ որում, դիվանագետը ընդգծել է, որ պետք է հաշվի առնել, որ քննարկումները կանցկացվեն համապատասխան պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա, որոնք կարգավորում են ռուսական զորակազմի ներկայությունը:
«Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը հանդես է գալիս հօգուտ Հայաստանում ռուսական ռազմաբազայի շարունակական գտնվելու, որն այս տարիների ընթացքում շատ քաղաքացիների համար դարձել է ձգողության վայր։ Դա առնվազն տեսանելի է այն հետաքրքրությունից, որը նրանք ցուցաբերում են պարբերաբար անցկացվող բաց դռների օրերի նկատմամբ», – ամփոփել է դիվանագետը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական ռազմաբազայի ներկայությունը երկրում կենսական անհրաժեշտություն չէ: Նրա խոսքով, եթե Ռուսաստանը որոշի բազան դուրս բերել Հայաստանից՝ հանրապետության իշխանությունները չեն առարկի։
Մինչ այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո նշել էր, որ եթե Հայաստանը ռուսական ռազմակայանն ավելորդ է համարում, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել «նույնիսկ վաղը»: