Չեխիան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին

Չեխիան չի մասնակցի «Եվրատեսիլ 2027» երգի մրցույթին, որը նախատեսված է անցկացնել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում։

Մրցույթի համար մասնակիցների ընտրության և ուղարկման պատասխանատու հեռարձակող Չեխական հեռուստատեսությունը այդ մասին հայտնել է X սոցիալական ցանցում։

«2027 թվականին բեմում չեք տեսնի Չեխիայի դրոշը։ Չեխական հեռուստատեսությունը չի մասնակցի մրցույթին»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ չեխական լրատվամիջոցների՝ մասնակիցներ չուղարկելու որոշումը կայացվել է Չեխական հեռուստատեսության կողմից ծախսերը կրճատելու անհրաժեշտության և ապագա ֆինանսավորման վերաբերյալ անորոշության պատճառով։ Վկայակոչելով ֆինանսական սահմանափակումները՝ հեռարձակողը նաև հրաժարվել է ձեռք բերել «Եվրատեսիլ 2027»-ի հեռարձակման իրավունքները։

Չեխիան «Եվրատեսիլ»-ին մասնակցել է 2007 թվականից ի վեր։

Leave a comment