NYMEX բորսայի հոկտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքներով ոսկու գինը նվազել է, իսկ արծաթի և պլատինի արժեքներն աճել են։
Ոսկու մեկ տրոյական ունցիայի գինը նվազել է 0․13 տոկոսով և կազմել 4128․40 դոլար։ Հաշվի առնելով, որ մեկ տրոյական ունցիան հավասար է 31․1 գրամի՝ մեկ գրամ ոսկու արժեքը կազմել է մոտ 132․75 դոլար, գրում է Auroranews.am-ը:
Արծաթի գինն աճել է 1․48 տոկոսով՝ հասնելով 60․87 դոլարի, իսկ պլատինի արժեքն ավելացել է 1․11 տոկոսով և կազմել 1718․90 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։
Նշված թանկարժեք մետաղների համար չափման միավոր է հանդիսացել մեկ տրոյական ունցիան՝ 31․1 գրամը։
Նյու Յորքի NYMEX-ը՝ New York Mercantile Exchange-ը, ամերիկյան ֆյուչերսային բորսա է։ Առևտուրն իրականացվում է երկու բորսայական ստորաբաժանումներով՝ NYMEX-ում՝ նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի երկօքսիդի արտանետումների, իսկ COMEX-ում՝ ոսկու, արծաթի, պղնձի և ալյումինի ուղղություններով։