Ստամբուլի դպրոցում հարձակման հետևանքով աշակերտուհի է սպանվել

Բաժանորդագրվել

Այսօր Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում 15-ամյա աշակերտուհին դանակահարել է մեկ այլ դպրոցի 8 աշակերտի։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ստամբուլի դպրոցում դանակով հարձակման հետևանքով աշակերտուհի է մահացել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինը։

Նշենք, որ Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում 15-ամյա աշակերտուհին այսօր դանակահարել է մեկ այլ դպրոցի 8 աշակերտի։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ վիրավորվածները հոսպիտալացվել են, դպրոցի անվտանգության աշխատակիցը բռնել է հարձակվողին։

Թուրքիայի դպրոցներում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել էին ապրիլ ամսում տեղի ունեցած միջադեպից հետո. այն ժամանակ Քահրամանմարաշի դպրոցում 8-րդ դասարանցի աշակերտը կրակ էր բացել, ինչի հետևանքով զոհվել է 9 հոգի, այդ թվում՝ 8 աշակերտ, վիրավորվել 13 մարդ։

Leave a comment