Խամոյանը կապարակնքված ընկերությունների մասով հաղորդում է ներկայացրել դատախազություն

https://arm.sputniknews.ru/20261006/khamvojany-kaparaknqvats-ynkerutjunneri-masvov-haghvordum-e-nerkajacrel-datakhazutjun-107755799.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/02/105327483_89:0:1512:1067_1920x0_80_0_0_bfdf43df2ccbc41eb7e0ab7fb9e842a1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ագնեսա խամոյան, ռոբերտ քոչարյան, հհ քննչական կոմիտե, հհ գլխավոր դատախազություն

ագնեսա խամոյան, ռոբերտ քոչարյան, հհ քննչական կոմիտե, հհ գլխավոր դատախազություն

Բաժանորդագրվել

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` հատկանշանականն այն է, որ դատարանները կապարակնքված ընկերությունների մասով արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճիռներ ունեն, սակայն ՔԿ–ն այս դեպքում էլ շարունակում է հանցագործություն գործել և դատարանի որոշումը չկատարել։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դաախազություն` պետական բյուջեին առերևույթ վնաս պատճառելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին։ Այդ մասին նա այսօր հայտնեց ԱԺ–ում հայտարարությունների ժամին։

Նա նշեց, որ խոսքը վերաբերում է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մի շարք ընկերություններին, որոնք, ըստ մեղադրանքի` կապարակնքվել են, քանի որ իբր հարկեր են թաքցրել։

Պատգամավորը միայն երեք ընկերությունների մասով հարցում է ուղարկել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` տեղեկանալու նախորդ տարի նույն ժամանակահատվածում` 2025 թ. սեպտեմբերին, որքա՞ն հարկ են վճարել պետբյուջե։ Պարզվել է, որ միայն այս երեք ընկերությունները միասին 100 մլն դրամից ավելի հարկ են վճարել բյուջե։

«Գործող իշխանությունները հարկեր հավաքելու անվան տակ բյուջեն հարկերից զրկող քաղաքականություն են վարում։ Ստացվում է` ՊԵԿ–ի և քննչական կոմիտեի ապօրինի գործողությունների արդյունքում պետական բյուջեն զրկվել է 100 մլն դրամից»,– հայտարարեց Խամոյանը։

Ըստ նրա` հատկանշանականն այն է, որ դատարանները կապարակնքված ընկերությունների մասով արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճիռներ ունեն, սակայն ՔԿ–ն այս դեպքում էլ շարունակում է հանցագործություն գործել և դատարանի որոշումը, որը ենթակա է անմիջապես կատարման, չի իրագործվել, օրինակ` «Օլիմպավանի» մասով։

«Բիզնեսի դռները փակելը, աշխատողներին առանց աշխատավարձ թողնելը, բյուջեի հարկային մուտքերը սառեցնելը ոչ թե պետական պաշտպանություն են, ինչպես փորձում է հիմնավորել Նիկոլ Փաշինյանը, այլ պարզապես տնտեսական դիվերսիա հենց պետական բյուջեի դեմ»,– ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք` ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Քոչարյանի հետ կապված քրեական գործի շրջանակում կապարակնքված ընկերությունների աշխատակիցների իրավունքներին, ասել էր` քաղաքացիները «հանուն պետության կդիմանան»։ Խոսքը 35 միավոր գույքի մասին է։ Այդ շարքում կան ավտոկայանատեղիներ, մի քանի գրասենյակներ։ Կապարակնքվածների թվում են «Պիացցա Գրանդե» բիզնես կենտրոնի գրասենյակները, «Փլեյ Սիթի» ժամանցային համալիրը, «Տոյոտա Երևանը»,«Օրանժ Ֆիտնեսը, LaGalleria-ն (հագուստի և աքսեսուարների շքեղ ապրանքանիշների խանութների ցանց):

Leave a comment