Սպասվում են անձրևներ, առանձին շրջաններում՝ հորդառատ (PAN.am)

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը և ցերեկային ժամերին, 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։

Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը:

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Երևանում հոկտեմբերի 6-ին առավելապես երեկոյան ժամերին, 7-ի գիշերը և ցերեկային ժամերին, 9-ի երեկոյան, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 7-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +20․․․+22 աստիճան:

Leave a comment