ԵՄ ներմուծման գրեթե մեկ քառորդն աճում է մտահոգիչ տեմպերով, ընդ որում՝ այդ աճի հիմնական շարժիչ ուժը Չինաստանից ներմուծվող ապրանքներն են։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի առևտրի ոլորտի վերահսկողության հարցերով գլխավոր պաշտոնյան։
Դենի Ռեդոննեն Եվրախորհրդարանին հայտնել է, որ ներմուծման կայուն և անոմալ աճ արձանագրող ոլորտների թվում են մեքենաշինությունը, տեքստիլ արդյունաբերությունը, սև մետալուրգիան և քիմիական արդյունաբերությունը։
Ռեդոննեն ելույթ է ունեցել խորհրդարանի առևտրի հարցերով հանձնաժողովի առջև այն ժամանակ, երբ Հանձնաժողովն ակտիվացնում է Պեկինի հետ բանակցությունները՝ Չինաստանի հետ ապրանքների առևտրում ԵՄ-ի դեֆիցիտը կրճատելու նպատակով։ 2025 թվականին այն կազմել է 360 մլրդ եվրո (407 մլրդ դոլար)։
ԵՄ անդամ երկրներ Չինաստանից ներմուծումը շարունակում է աճել, մինչդեռ ԵՄ-ի արտահանումը Չինաստան համադրելի տեմպերով նվազում է։ Բրյուսելն ակնկալում է այս ամիս համաձայնության հասնել չինական արտահանման կառավարման որևէ ձևի ներդրման շուրջ։
2025 թվականին ԵՄ ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է 2.53 տրլն եվրո (2.86 տրլն դոլար), որից 571 մլրդ եվրոն բաժին է ընկել Չինաստանին։
Արտահանման աճը հանգեցրել է արդյունաբերական ձեռնարկություններից առևտրի պաշտպանության միջոցներ կիրառելու պահանջով ստացվող դիմումների թվի կտրուկ ավելացմանը։