Ֆուտբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը Ուզբեկստանի մայաքաղաք Տաշքենդում ավարտին մոտեցող ընկերական մրցաշարի երրորդ տուրում մրցեց Սաուդյան Արաբիայի հասակակիցների հետ ու պարտվեց հետխաղային 11-մետրանոցներով (3:5): Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով:
74-րդ րոպեից Հայաստանի Մ-20 հավաքականը հանդես էր գալիս 10 խաղացողով:
Նախորդ երկու տուրերում Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմը 1:5 հաշվով պարտվել էր Ուզբեկստանի Մ-20 հավաքականին ու հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էր Ռուսաստանի թիմին:
Դավիթ Եղիազարյան