Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը նվաճեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտված ATP-500 մրցաշարի հաղթողի կոչումը:

Եզրափակիչում իսպանացի թենիսիստը 7:6, 6:4 հաշվով առավելության հասավ աշխարհի 19-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկայի նկատմամբ: Մրցախաղը տևեց 1 ժամ 37 րոպե։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի հաղթող 23-ամյա Ալկարասը նվաճեց կարիերայի 27-րդ տիտղոսը:

Տոկիոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,3 միլիոն դոլար է:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment