Վարդան Ղուկասյանն արդարացվել է խուլիգանության գործով (PAN.am)

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի լիազորությունները կասեցված են, դատարանի որոշմամբ արդարացվել է: Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Խուլիգանության մեղադրանք էր՝ 297-րդ հոդվածով, որը մյուս գործերին զուգահեռ քննվում էր։ Այդ մեղադրանքով արդարացվեց պարոն Ղուկասյանը։ Մյուս գործը քննվում է հակակոռուպցիոն դատարանում»,-ասել է փաստաբանը։

Նա ասել է, թե կարծում է, որ դատախազությունը կբողոքարկի որոշումը:

«Եթե ոչ, ուրեմն արդարացման դատավճիռը կմտնի ուժի մեջ»,-ասել է Արամայիս Հայրապետյանը։

2025-ին Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին Վարդան և Սպարտակ Ղուկասյանները կոպիտ արտահայտություններ են հնչեցրել իրենց կաշառքի մեջ մեղադրող անձանց հասցեին, որից հետո նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց հետ խուլիգանություն են կատարել։

Leave a comment