Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում

Քաղաքականություն

06.10.2026 | 14:57

Իրանի խորհրդարանում գրանցվել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի իմփիչմենթի վերաբերյալ դիմում։ Այս մասին Tasnim գործակալությանը հայտնել է խորհրդարանի նախագահության անդամ Մոհամմադ Ռաշիդին, գրում են իրանական լրատվամիջոցները։

«Արտաքին գործերի նախարար Արաղչիի իմփիչմենտի հարցը գրանցվել է համակարգում, բայց դեռևս չի ուղարկվել Նախագահությանը; Ինչպես պարզվում է՝ ներկայացուցիչներից մեկը գրանցել է այս հարցումը, սակայն այսօր դեռևս չի ուղարկվել Նախագահությանը»,- ասել է Ռաշիդին։

Իր հերթին, Mehr-ի հետ զրույցում Խորհրդարանական Ասամբլեայի նախագահության անդամ Հոջաթոլեսլամ Ալիռեզա Սալիմին նշել է. «Որոշ ներկայացուցիչներ պահանջում են արտգործնախարարի իմփիչմենթը և իրենց խնդրանքը գրանցել են խորհրդարանում»։

Նա նշել է, որ պարտադիր չէ, որ գրանցումից հետո այն խորհրդարանի նախագահություն ներկայացվի և հանրային նիստի օրակարգում դրվի։

«Պետք է տարբերակել իմփիչմենթի խնդրանքը խորհրդարանում գրանցելու և հանրային նիստի օրակարգում դնելու միջև, և անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել այս կետին»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment