Սահմանվեց Հանրային ծառայողի օրը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ-ն 62 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթեցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «ՀՀ-ում տօների և հիշատակի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը»:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում էր հունիսի 23-ը սահմանել որպես Հանրային ծառայողի օր: Առաջարկվող նախագծի նպատակը հանրային ծառայության տարբեր տեսակների ու մասնագիտությունների միջև առկա տարբերությունները պահպանելն է և դրանց ընդհանուր առաքելությունն արտահայտող ևս մեկ անփոփոխ օր սահմանելը։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը և «Հայաստան» դաշինքը չեն մասնակցել քվերակությանը:
Հունիսի 23-ը որպես Հանրային ծառայողի օր նշելու միջազգային պրակտիկան սահմանվել է դեռևս 2002/2003 թվականներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: