Իրանի խորհրդարանում սկսվել է Աբբաս Արաղչիի իմփիչմենտի գործընթացը

Իրանի խորհրդարանում սկսվել է Աբբաս Արաղչիի իմփիչմենտի գործընթացը

Իրանի խորհրդարանում սկսվել է Աբբաս Արաղչիի իմփիչմենթի գործընթացը: Տեղեկությունը հաստատել է խորհրդարանի նախագահության անդամ Մոհամմադ Ռաշիդին, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:

Նրա խոսքով՝ ԱԳ նախարարին իմփիչմենթի հարցումը գրանցված է խորհրդարանական համակարգում, սակայն դեռևս չի փոխանցվել նախագահությանը՝ հետագա քննարկման համար։

«Ըստ երևույթին, պատգամավորներից մեկը գրանցել է այս հարցումը, սակայն այսօր այն դեռևս չի փոխանցվել նախագահությանը», – հայտնել է Ռաշիդին։

Նախաձեռնությամբ հանդես է եկել Թեհրանից ընտրված խորհրդարանի պատգամավոր Ամիրհոսեին Սաբետին։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ գրանցել է նախաձեռնությունը և դիմել խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բագեր Ղալիբաֆին՝ այն ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով պրոֆիլային հանձնաժողով ուղարկելու խնդրանքով։

Առիթ են դարձել Արաղչիի գործողությունները Նյու Յորք կատարած այցի ժամանակ։ Սաբետին պնդում է, որ ԱԳ նախարարը հանդիպում է անցկացրել ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ՝ առանց Իրանի գերագույն առաջնորդի համապատասխան թույլտվության։

Ներկայում իմփիչմենթի մասին նախաձեռնությունը գտնվում է միայն գրանցման փուլում և դեռևս չի փոխանցվել խորհրդարանի նախագահությանը։

Leave a comment