Չի կարելի խոսել եկեղեցու մասին, որովհետև ձեր հոպարի նկա՞րն է կախած եկեղեցում. Դավոյան

Չի կարելի խոսել եկեղեցու մասին, որովհետև ձեր հոպարի նկա՞րն է կախած եկեղեցում. Դավոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Նոր օրակարգ ե՞ք գտել ձեզ համար: Հիմա էլ պետք է սահմանը ապօրինի հատած զինվորի վերաբերյալ, որը հանցագործություններ է կատարել Հայաստանում, գաք միավորներ հավաքեք՝ մարդկանց զգացմունքների հետ խաղալով»: Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին:

Անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների այն պնդումներին, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը եկեղեցու հետ կապված հարցերով կեղծ օրակարգ է բերել, պատգամավորը նշեց.  «Կեղծ օրակարգ չէ, շատ ճիշտ օրակարգ է, ուղղակի բաներ կա, որ տարիների ընթացքում տաբու է եղել: Չի կարելի խոսել եկեղեցու մասին, չի կարելի խոսել եկեղեցու հետ կապված իրավիճակների մասին, իսկ ինչո՞ւ չի կարելի խոսել, որովհետև դուք անձնական հարաբերություններ ունե՞ք, որովհետև ձեր հոպարի նկարը կախած է եկեղեցում, ուրեմն  եկեղեցու մասին չի կարելի խոսել: Ամեն ինչի մասին էլ կարելի է խոսել»:

Leave a comment