Ծառայողական քննության առարկա եմ դարձնելու «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականների նիստերի դահլիճ ներխուժելու փորձը. Ռուբինյան

Ծառայողական քննության առարկա եմ դարձնելու «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականների նիստերի դահլիճ ներխուժելու փորձը. Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ինձ տեղեկացրին, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները փորձ են կատարել ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Սա առնվազն ծառայողական քննության առարկա եմ դարձնելու: Նման բանի կրկնություն երբեք թույլ չեմ տա»,-ասաց Ռուբինյանը:

Հիշեցնենք, որ առավտյան Ազգային ժողովի նիստը մեկնարկելուց հետո պատգամավորների միջև քաշքշուկ է սկսվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո: ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը մի քանի անգամ հանդարտության կոչ անելուց հետո ընդմիջում է հայտարարել:

Leave a comment