Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է

Քաղաքականություն

06.10.2026 | 11:27

Ռուսական զորքերը հոկտեմբերի 6-ի առավոտյան հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի  ղեկավարի պաշտոնակատար Միխայիլ Սեմիկինը, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ տուժել է հինգ մարդ։ Նրանց թվում են 24 և 59 տարեկան կանայք, 36-ամյա տղամարդ, ինչպես նաև Կարմիր խաչի երկու աշխատակիցներ՝ 43 և 54 տարեկան տղամարդիկ։

«Նրանք աշխատանքի էին գնում, երբ ռուսական հարձակումը վրա հասավ»,- գրել է նա։

Կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

Կիևում ռուսական հարձակման հետևանքով ուսումնական հաստատություններից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այն մարվել է, տուժածներ չկան, հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Օդեսայում էլ, Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի  ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով, վնասվել է մասնավոր ձեռնարկություններից մեկի շենքը։ Հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ հոկտեմբերի լույս 6-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 137 անօդաչու թռչող սարք, որոնցից 114-ը խոցվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment