Հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7․4 տոկոսով (PAN.am)

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է արդյունաբերության թողարկման ծավալների վերաբերյալ տվյալները։

«2026թ. հունվար-օգոստոսին արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 7․4%-ով, իսկ մշակող արդյունաբերությունն աճել է 5%-ով»,-գրել է նա:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2027-ի պետական բյուջեի նախագծին, որը ներկայացվելու է Ազգային ժողովի հաստատմանը։ Նախագծով Հայաստանի 2027 թվականի համախմբված բյուջեի եկամուտները նախատեսվել են 3 տրիլիոն 829.9 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 4 տրիլիոն 298.1 միլիարդ դրամ։ Բյուջեի պակասուրդը կազմելու է 468.2 միլիարդ դրամ։

Կառավարությունը 2027-ի համար ակնկալում է 5.8% տնտեսական աճ։

Leave a comment