https://arm.sputniknews.ru/20261006/vorn-e-azgajin-zhvoghvovum-larvatsutjan-pattshary-ynddimadirneri-kartsiqy-107729548.html
Ո՞րն է Ազգային ժողովում լարվածության պատճառը. ընդդիմադիրների կարծիքը
Ո՞րն է Ազգային ժողովում լարվածության պատճառը. ընդդիմադիրների կարծիքը
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով` ՔՊ-ն փորձում է շեղել թեմաները` ԱԺ–ում լարվածություն ստեղծելով։ 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T11:29+0400
2026-10-06T11:29+0400
2026-10-06T11:30+0400
շաքի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107727335_0:0:1600:901_1920x0_80_0_0_638f95b1c7531f328bd0e695ccaa1016.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ ԱԺ–ում լարվածություն ստեղծելու պատճառն օրակարգային կարևոր հարցերը երկրորդ պլան մղելն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ–ում մթնոլորտը լարվեց և ծեծկռտուք սկսեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև։ Կռիվը շարունակվեց ԱԺ միջանցքում։Նրա խոսքով՝ այդ թեմաներից մեկը Հայաստան մուտք գործած ադրբեջանցու հետագա ճակատագիրն է։«Պետությունը պետք է դիրքորոշում արտահայտի, որ այն ադրբեջանցին, որը մտել է Հայաստան, չի արտահանձնվելու։ Նա հանցագործ է, սպանություն է կատարել, և այս առումով մեր պետությունը՝ հայերին պաշտպանող պետությունը, պետք է դիրքորոշում արտահայտի»,- նշեց Կարապետյանը։Պատգամավորի գնահատմամբ՝ վերջին օրերի իրադարձություններն արդեն լարված մթնոլորտ են ստեղծել, սակայն իշխանությունը դեռ չի հայտարարել, որ ադրբեջանցին չի արտահանձնվելու։Խմբակցության պատգամավորներից Վաղինակ Վարդանովը ևս համակարծիք է խմբակցության ղեկավարի հետ։ Նա լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ՔՊ-ն ցանկանում է շեղել ուշադրությունը կարևոր թեմաներից։«Մեր սահմանը զենքով ու անխոչընդոտ հատել է մի թուրք ահաբեկիչ։ Այո՛, նա զինվորական չէ, նա ահաբեկիչ է։ Նա մտել է մեր տուն ու մեր հայրենակիցներից մեկին այնպիսի վնասվածք է հասցրել, որ այդ մարդը չի կարողանում քայլել։ Նա ահաբեկիչ է։ Իրենք այդ ահաբեկչի թեման փորձում են փակել ինչ-որ քննիչ, հակասահմանադրական հանձնաժողովով»,- նշեց Վարդանովը։Անդրադառնալով բուն միջադեպին` նա շեշտեց, թե պատճառը չգիտի, և այդ հարցը պետք է ՔՊ-ական Վահե Ղալումյանին ուղղել, քանի որ հենց նա է բղավելով մոտեցել իրենց խմբակցությանը։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ ինքը միայն քաղաքավարի հորդորել է Ղալումյանին զբաղեցնել իր տեղը։
շաքի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107727335_84:0:1505:1066_1920x0_80_0_0_6bad6d758c11d4184bcde32ac30231e1.jpg.webp
շաքի
Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով` ՔՊ-ն փորձում է շեղել թեմաները` ԱԺ–ում լարվածություն ստեղծելով։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ ԱԺ–ում լարվածություն ստեղծելու պատճառն օրակարգային կարևոր հարցերը երկրորդ պլան մղելն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Իրավիճակի լարումից մենք չենք խուսափում։ Երբեմն կարևոր հարցերի շուրջ իրավիճակը կարող է նաև լարվել, հարց չկա։ Բայց թեմայից մենք չենք կարող շեղվել»,- ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այդ թեմաներից մեկը Հայաստան մուտք գործած ադրբեջանցու հետագա ճակատագիրն է։
Շաքիի դեպքը
Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։
Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՔՕ 5 հոդվածի հատկանիշներով։ Որոշում է կայացվել նրան 2 ամսով կալանավորելու վերաբերյալ։
«Պետությունը պետք է դիրքորոշում արտահայտի, որ այն ադրբեջանցին, որը մտել է Հայաստան, չի արտահանձնվելու։ Նա հանցագործ է, սպանություն է կատարել, և այս առումով մեր պետությունը՝ հայերին պաշտպանող պետությունը, պետք է դիրքորոշում արտահայտի»,- նշեց Կարապետյանը։
Պատգամավորի գնահատմամբ՝ վերջին օրերի իրադարձություններն արդեն լարված մթնոլորտ են ստեղծել, սակայն իշխանությունը դեռ չի հայտարարել, որ ադրբեջանցին չի արտահանձնվելու։
«Մենք պետք է ցույց տանք, որ հանցագործները պատժվելու են։ Ես մտավախություն ունեմ, որ կարող են արտահանձնել, բայց թող իմ մտավախությունը չիրականանա»,- ասաց Կարապետյանը։
Խմբակցության պատգամավորներից Վաղինակ Վարդանովը ևս համակարծիք է խմբակցության ղեկավարի հետ։ Նա լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ՔՊ-ն ցանկանում է շեղել ուշադրությունը կարևոր թեմաներից։
«Մեր սահմանը զենքով ու անխոչընդոտ հատել է մի թուրք ահաբեկիչ։ Այո՛, նա զինվորական չէ, նա ահաբեկիչ է։ Նա մտել է մեր տուն ու մեր հայրենակիցներից մեկին այնպիսի վնասվածք է հասցրել, որ այդ մարդը չի կարողանում քայլել։ Նա ահաբեկիչ է։ Իրենք այդ ահաբեկչի թեման փորձում են փակել ինչ-որ քննիչ, հակասահմանադրական հանձնաժողովով»,- նշեց Վարդանովը։
Անդրադառնալով բուն միջադեպին` նա շեշտեց, թե պատճառը չգիտի, և այդ հարցը պետք է ՔՊ-ական Վահե Ղալումյանին ուղղել, քանի որ հենց նա է բղավելով մոտեցել իրենց խմբակցությանը։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ ինքը միայն քաղաքավարի հորդորել է Ղալումյանին զբաղեցնել իր տեղը։