ԱԺ–ում կրքերը կրկին լարվեցին. 2–րդ ընդմիջումը հայտարարվեց

https://arm.sputniknews.ru/20261006/azhum-krqery-krkin-larvecin-2rd-yndmijumy-hajtararvec-107727064.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107726921_428:0:1868:1080_1920x0_80_0_0_646ca6de216bc8eb880603e0949e6d51.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, աժ (ազգային ժողով), ռուբեն ռուբինյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ընդդիմություն, видео

տեսանյութեր, տեսանյութ, աժ (ազգային ժողով), ռուբեն ռուբինյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ընդդիմություն, видео

Բաժանորդագրվել

Իշխանական և ընդդիմադիր պատգամավորները կրկին սկսեցին միմյանց վիրավորել, սկսվեց հրմշտոց։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպից ու հայտարարված ընդմիջումից վերադառնալուց հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ տեղի ունեցած միջադեպին` հայտարարելով, թե դա ուղղակի քաշքուկ էր, այլ ոչ թե ծեծկրտուք։

«Երբ մարդիկ օրակարգից շեղվում են, դա բերում է նիստը խաթարող տարբեր հետևանքների. օրինակ` նախկին մի ՀՀԿ–ական որոշի մեզ ասել թալանչի, ՔՊ–ից էլ մեկն արձագանքի ու ասի` թալանչին դու ես, այ կեղտոտ ՀՀԿ–ական»,– հայտարարեց նա։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը վարման կարգով խոսք խնդրեց, սակայն Ռուբինյանը մերժեց նրան` հայտարարելով, թե ելույթի ժամանակ կասի իր խոսքը։

Այնուհետեև ԱԺ խոսնակն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավոր Էգդար Ղազարյանին` հայտարարելով, թե նա ամեն անգամ խաթարում է նիստերի բնականոն ընթացքը։

«Եթե այսպես շարունակվի, ես ուղղակի նրան դուրս եմ հանելու դահլիճից` սկզբում մեկ օրով հետո ինչքան ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս, այդքան դուրս եմ հանելու, սակայն կարող է` դուրս հանելու փոխարեն դուրս շպրտեմ կամ հետո շպրտենք, իսկ հետո խմբակային ցույց տանք` որը որից հետո է։ Ու, ընդհանրապես, տիրություն արեք ձեր սուբյեկտին»,–հայտարարեց Ռուբինյանը։

Իրավիճակը դահլիճում կրկին լարվեց ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո, երբ նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդին անվանեց ավազանի անունով։

Ի նշան բողոքի «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները սկսեցին խփել սեղաններին։

Կրքերը նորից լարվեցին. իշխանական և ընդդիմադիր պատգամավորները կրկին սկսեցին միմյանց վիրավորել, սկսվեց հրմշտոց։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը 2–րդ անգամ հայտարարեց չնախատեսված ընդմիջում։ Ընդմիջումը տևեց 10 րոպե։

Leave a comment