Փաստաբան․ «Աշոտ Երկաթն» ազատ է արձակվել (PAN.am)

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ «Աշոտ Երկաթը», պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել կալանքից։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

«Ժամկետը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու եկել էր, ու այդ հարցով ՔԿՀ պետը դիմել էր Առաջին ատյանի դատարան, բայց մերժել էին: Մենք դրա հիման վրա բողոքարկեցինք Վերաքննիչ դատարանում, որտեղ որոշվեց բավարարել ՔԿՀ պետի միջնորդությունը և պայմանական վաղաժամկետ ազատ արձակել Աշոտ Մինասյանին»,- ասել է Պողոսյանը:

Փաստաբանը հայտնել է, որ համապատասխան որոշումը վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է հոկտեմբերի 5-ին։

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ «Աշոտ Երկաթը», 2025 թվականի հոկտեմբերի 16-ին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ Նրան մեղադրանք է առաջադրված եղել ապօրինի ճանապարհով հրազեն, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար։

Leave a comment