Իսրայելը օդային, հրետանային և ցամաքային հարձակումներ է իրականացրել Լիբանանի հարավում

https://arm.sputniknews.ru/20261006/israjely-odajin-hretanajin-ev-camaqajin-hardzakumner-e-irakanacrel-libanani-haravum-107724342.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/06/103110499_0:227:1182:1113_1920x0_80_0_0_3fb06448cdb1f3835a940dab77f23ea8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսրայել

Բաժանորդագրվել

Իսրայելական ավիացիան գրոհել է Ալ-Հուջեյր և Ալ-Սլուքի հովիտների շրջանները, ինչպես նաև Շակրա և Այտարուն բնակավայրերի ծայրամասերը։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Անցած մեկ օրվա ընթացքում իսրայելական զինվորականները մի շարք օդային և հրետանային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում։ Մի քանի բնակավայրերում նաև պայթյուններ են իրականացվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմադաշտային աղբյուրը։

Նրա խոսքով` իսրայելական ավիացիան գրոհել է Ալ-Հուջեյր և Ալ-Սլուքի հովիտների շրջանները, ինչպես նաև Շակրա և Այտարուն բնակավայրերի ծայրամասերը։

Միաժամանակ հրետանային հարվածներ են հասցվել երկրի հարավում գտնվող մի քանի բնակավայրեր և թաղամասեր, այդ թվում՝ Մանսուրին, Նաբաթիա ալ-Ֆաուքան, Մաջդալ Զունը, Բարաշիտը և Բեյթ Յահունը։ Հարվածներ են հասցվել նաև Զիբքին, Հոդեյդա, Վադի Զիբքին և Զաուտար ալ-Շարքիայի շրջաններին։

Բացի այդ, աղբյուրի պնդմամբ, իսրայելական զինուժը մի շարք հզոր պայթյուններ են իրականացրել Արնունում, Հուլայում և Մանսուրիում: Հրազենից կրակել են Քֆար Շուբա շրջանին և Մանսուրիի ծայրամասերին:

Նշենք, որ հարձակումները շարունակվում են հունիսի 26-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին: Պայմանավորվածությունը նախատեսում է այսպես կոչված պիլոտային գոտիների նկատմամբ վերահսկողության փուլային փոխանցում Լիբանանի բանակին և իսրայելական ուժերի աստիճանական դուրսբերում` ոչ պետական ​​զինված խմբավորումների զինաթափմանը զուգահեռ:

Ի հեճուկս պայմանավորվածությունների` իսրայելական բանակը շարունակում է հարվածել Լիբանանի հարավին: Իսրայելական կողմը հայտարարում է, որ գործողությունների նպատակը «Հզբոլլահի» օբյեկտներն ու ենթակառուցվածքներն են, և որ զինվորականները մտադիր են պահպանել գործողությունների ազատությունը մինչև Լիբանանի տարածքից սպառնալիքների վերացումը:

Leave a comment