ԵՄ-ին «ծանր ձմեռ» է սպասում՝ էներգակիրների բարձր գների պատճառով։
Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Աննա-Կայսա Իտկոնենը։
Նա ողջունել է ԵՄ և G7 երկրների որոշումը՝ իրենց ռազմավարական պաշարներից շուկայում վաճառքի հանելու 50 միլիոն բարել նավթ և 50 միլիոն բարել դիզելային վառելիք։
Իտկոնենը պնդել է, որ դա արվել է եվրոպացի քաղաքացիների և բիզնեսների համար՝ գները կայունացնելու նպատակով։
Արտասահմանյան լրատվամիջոցները կարծում են, որ G7 երկրներն այս քայլին գնացել են Դոնալդ Թրամփի ճնշման ներքո, ով ցանկանում է դադարեցնել ԱՄՆ-ում վառելիքի գների բարձրացումը նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից առաջ։