Մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել և որսացել են Ուկրաինայի 343 անօդաչու թռչող սարք։

Ինչպես հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ԱԹՍ-ները խոցվել են Մոսկվայի տարածաշրջանի, Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի և Տուլայի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի, Ղրիմի Հանրապետության տարածքում և Սև ծովի ջրերում։

«Անօդաչու թռչող սարքերը հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են 08։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում՝ Մոսկվայի ժամանակով»,-ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

 

Leave a comment