Թուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցել



Միջազգային





Թուրքիան 2026 թվականի ընթացքում Ուկրաինային է փոխանցել Korkut հակաօդային պաշտպանության համակարգերի փոքր խմբաքանակ, հայտնում է Middle East Eye-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ համակարգերը նախատեսված են, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի և ցածր բարձրությամբ թռչող թիրախների դեմ պայքարի համար։ Ուկրաինական կողմին նաև հնարավորություն է տրվել դրանք փորձարկել մարտական պայմաններում։

Korkut համակարգի մեկ մարտկոցը ներառում է երեք զենիթային ինքնագնաց կայանք և կառավարման մեքենա։ Համակարգը զինված է ավտոմատ թնդանոթներով և նախատեսված է ցածր բարձրությամբ օդային թիրախների խոցման համար։


Հետևեք
 մեզ՝ այստեղ




Leave a comment