https://arm.sputniknews.ru/20261005/ardi-mvotecum-parartanjuteri-kirarmany-rd-artahanman-kentrvony-hhum-seminar-e-arel-107718190.html
Արդի մոտեցում պարարտանյութերի կիրառմանը. ՌԴ արտահանման կենտրոնը ՀՀ–ում սեմինար է արել
Արդի մոտեցում պարարտանյութերի կիրառմանը. ՌԴ արտահանման կենտրոնը ՀՀ–ում սեմինար է արել
Sputnik Արմենիա
Սեմինարը նվիրված էր պարարտանյութերի կիրառման ժամանակակից մոտեցումներին և գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացմանը։ 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T21:25+0400
2026-10-05T21:25+0400
2026-10-05T21:25+0400
հայաստան
ռուսաստան
պարարտանյութ
գյուղատնտեսություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107716599_0:5:1122:636_1920x0_80_0_0_ab40eeda996f5d51a0d2258bed69d5db.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Արտահանման կենտրոնը Երևանում ՌԴ Առևտրային ներկայացուցչության հարթակում սեմինար է կազմակերպել տեղի գյուղմթերք արտադրողների համար։«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Առևտրային ներկայացուցչության հարթակում կայացել է մասնագիտացված սեմինար Հայաստանի ագրարային ոլորտի ներկայացուցիչների համար՝ նվիրված պարարտանյութերի կիրառման ժամանակակից մոտեցումներին և գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացմանը»,-ասված է առևտրային ներկայացուցչության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։Նշվում է, որ միջոցառումը կազմակերպել է Ռուսաստանի Արտահանման կենտրոնը՝ Հայաստանում Ռուսաստանի Առևտրային ներկայացուցչության աջակցությամբ և Սանկտ Պետերբուրգի «Լինգո Գումատ» ընկերության հետ համատեղ, որը մասնագիտացած է պարարտանյութերի մշակման ու արտադրության, ինչպես նաև բուսաբուծության արդյունավետության բարձրացման լուծումների ոլորտում։Առևտրային ներկայացուցչությունում նշել են, որ նման միջոցառումների անցկացումը նպաստում է ռուսաստանցի արտադրողների և հայաստանյան ձեռնարկությունների միջև ուղիղ շփումների զարգացմանը, մասնագիտական փորձի փոխանակմանը և Հայաստանի շուկա ռուսական արտադրանքի մատակարարումների հնարավորությունների ընդլայնմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107716599_34:0:1101:800_1920x0_80_0_0_802acb28e0f53c8bfcdc76a0400dee6b.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, պարարտանյութ, գյուղատնտեսություն
հայաստան, ռուսաստան, պարարտանյութ, գյուղատնտեսություն
Բաժանորդագրվել
Սեմինարը նվիրված էր պարարտանյութերի կիրառման ժամանակակից մոտեցումներին և գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացմանը։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Արտահանման կենտրոնը Երևանում ՌԴ Առևտրային ներկայացուցչության հարթակում սեմինար է կազմակերպել տեղի գյուղմթերք արտադրողների համար։
«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Առևտրային ներկայացուցչության հարթակում կայացել է մասնագիտացված սեմինար Հայաստանի ագրարային ոլորտի ներկայացուցիչների համար՝ նվիրված պարարտանյութերի կիրառման ժամանակակից մոտեցումներին և գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացմանը»,-ասված է առևտրային ներկայացուցչության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջոցառումը կազմակերպել է Ռուսաստանի Արտահանման կենտրոնը՝ Հայաստանում Ռուսաստանի Առևտրային ներկայացուցչության աջակցությամբ և Սանկտ Պետերբուրգի «Լինգո Գումատ» ընկերության հետ համատեղ, որը մասնագիտացած է պարարտանյութերի մշակման ու արտադրության, ինչպես նաև բուսաբուծության արդյունավետության բարձրացման լուծումների ոլորտում։
«Սեմինարի ընթացքում ռուսաստանցի արտադրողները հայ գործընկերներին ներկայացրել են բույսերի սնուցման ոլորտի ժամանակակից լուծումները, պատմել են պարարտանյութերի կիրառման առանձնահատկությունների մասին և ցուցադրել են դրանց օգտագործման հնարավորությունները բերքատվության բարձրացման ու գյուղատնտեսական արտադրանքի որակի բարելավման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Առևտրային ներկայացուցչությունում նշել են, որ նման միջոցառումների անցկացումը նպաստում է ռուսաստանցի արտադրողների և հայաստանյան ձեռնարկությունների միջև ուղիղ շփումների զարգացմանը, մասնագիտական փորձի փոխանակմանը և Հայաստանի շուկա ռուսական արտադրանքի մատակարարումների հնարավորությունների ընդլայնմանը։