https://arm.sputniknews.ru/20261005/amnn-irani-het-kap-chi-tesnum-vensy-flydubai-i-odanavum-teghi-unecats-mijadepi-masin-107716958.html
ԱՄՆ–ն Իրանի հետ կապ չի տեսնում. Վենսը` «Flydubai»-ի օդանավում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ–ն Իրանի հետ կապ չի տեսնում. Վենսը` «Flydubai»-ի օդանավում տեղի ունեցած միջադեպի մասին
Sputnik Արմենիա
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ «Flydubai»-ի չվերթի հետ կապված միջադեպն անփութորեն ծրագրված էր, որպեսզի մեղադրեն Իրանին։ 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T21:07+0400
2026-10-05T21:07+0400
2026-10-05T21:07+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
ինքնաթիռ
ջեյ դի վենս
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/06/98487362_0:84:1600:984_1920x0_80_0_0_a53525ec4d92d3258ffd2a6f28a2cfb7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն ապացույց չունի, որ Իրանը կապ ունի «Flydubai»-ի ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի հետ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ պետք է սպասել ամերիկյան հետախուզության պատասխանատուների եզրակացություններին: Նա հավաստիացրել է, որ այդ հարցն ուսումնասիրվում է։Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ «Flydubai»-ի չվերթի հետ կապված միջադեպն անփութորեն ծրագրված էր, որպեսզի մեղադրեն Իրանին կամ տարածաշրջանի այլ երկրներին:Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին «Flydubai»-ի` Դուբայից Թել Ավիվ ուղևորվող ինքնաթիռն առևանգման ազդանշան էր տվել, իսկ որոշ ժամանակ անց վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում: Ավիաընկերությունն ավելի ուշ հաստատել էր, որ թռիչքի ընթացքում օդաչուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։Ավելի ուշ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ օդաչուներից մեկը դանակահարել է մյուսին և ցանկացել է կործանել ինքնաթիռը։Իսրայելի իշխանությունները կատարվածը ահաբեկչության փորձ անվանեցին։ ԱՄԷ-ի գլխավոր դատախազությունը, որը վարում է միջադեպի հետաքննությունը, նույնպես հայտարարեց, որ նախնական եզրակացությունները վկայում են ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձի մասին: Գերատեսչությունը հստակեցրեց, որ երկրորդ օդաչուն ինքնաթիռի վթարային կացնով հարձակվել է օդանավի հրամանատարի վրա և փորձել է վերահսկողություն ստանալ օդանավի նկատմամբ:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/06/98487362_89:0:1512:1067_1920x0_80_0_0_1b781a2e19f6f849e14e49b91aa0f2ed.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, ինքնաթիռ, ջեյ դի վենս
ամն, իրանի իսլամական հանրապետություն, ինքնաթիռ, ջեյ դի վենս
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ «Flydubai»-ի չվերթի հետ կապված միջադեպն անփութորեն ծրագրված էր, որպեսզի մեղադրեն Իրանին։
«Չէի ասի, որ այս պահին ինչ-որ համոզիչ բան եմ տեսել», – ասել է Վենսը՝ պատասխանելով ենթադրյալ կապի ապացույցների մասին հարցին:
ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ պետք է սպասել ամերիկյան հետախուզության պատասխանատուների եզրակացություններին: Նա հավաստիացրել է, որ այդ հարցն ուսումնասիրվում է։
Ավելի ուշ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ օդաչուներից մեկը դանակահարել է մյուսին և ցանկացել է կործանել ինքնաթիռը։
Իսրայելի իշխանությունները կատարվածը ահաբեկչության փորձ անվանեցին։ ԱՄԷ-ի գլխավոր դատախազությունը, որը վարում է միջադեպի հետաքննությունը, նույնպես հայտարարեց, որ նախնական եզրակացությունները վկայում են ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձի մասին: Գերատեսչությունը հստակեցրեց, որ երկրորդ օդաչուն ինքնաթիռի վթարային կացնով հարձակվել է օդանավի հրամանատարի վրա և փորձել է վերահսկողություն ստանալ օդանավի նկատմամբ: