https://arm.sputniknews.ru/20261005/hhn-petq-e-karvoghana-hamvozel-arevmutqin-arevelagety-irani-dem-patzhamijvocneri-masin-107708811.html
ՀՀ–ն պետք է կարողանա համոզել Արևմուտքին. արևելագետը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին
ՀՀ–ն պետք է կարողանա համոզել Արևմուտքին. արևելագետը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին
Sputnik Արմենիա
Արևելագետ Արսեն Գասպարյանը վստահ է՝ եթե խոսքը խելամիտ քաղաքականության մասին է, ապա Հայաստանը չի կարող որևէ քայլ ձեռնարկել ի վնաս բարեկամ Իրանի։ 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T20:43+0400
2026-10-05T20:43+0400
2026-10-05T20:43+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատժամիջոցներ
արսեն գասպարյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107683969_0:0:1600:901_1920x0_80_0_0_7e5c0ce8c6830bf4b6e7a5d85ef86dea.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է միանա Արևմուտքի հակաիրանական պատժամիջոցներին, և պետք է մինչև վերջ փորձի համոզել արևմտյան գործընկերներին, թե Թեհրանի հետ հարաբերությունները որքանով են կարևոր Երևանի համար: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագիտության դոկտոր և «Ex Oriente Հայաստանի արևելագետների միություն» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք հայկական կողմը կարողանալու է խուսափել իրանական ավիաընկերությունների դեմ պատժամիջոցներին միանալուց:Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 23-ից ուժի մեջ են մտել Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները։ Այդ կապակցությամբ Հայաստանի հարևան Վրաստանն ու Ադրբեջանն արդեն փակել են իրենց օդային տարածքը իրանական ավիափոխադրողների համար։Թե արդյոք Հայաստանի իշխանությունները կկարողանան համոզել արևմտյան գործընկերներին Հայաստանի համար Իրանի հետ լավ հարաբերությունների կենսական անհրաժեշտության հարցում, փորձագետի կարծիքով, ամեն ինչ կախված է համոզողից:«Ժամանակին մենք խնդիր չենք ունեցել համոզելու արևմտյան գործընկերներին, թե Իրանի հետ մեր հարաբերությունները ինչքան կենսական նշանակություն ունեն։ Պետք չէ մոռանալ նաև այն, որ Իրանում հայկական համայնք է ապրում։ Եվ Արևմուտքը, կարծում եմ, պատկերացնում է, թե ինչ է նշանակում Իրանում քրիստոնյա փոքրամասնություն ունենալը։ Բացի այդ, արևմտյան պատժամիջոցները, ինչպես հայտարարում են դրանց հեղինակները, ուղղված են ոչ թե Իրանի ժողովրդի, այլ նրա կառավարության դեմ»,- ասաց Գասպարյանը։Ընդհանուր առմամբ գնահատելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ մեր զրուցակիցն այն պայթյունավտանգ է համարում։ Չի բացառում իրանական օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների վերսկսումը, սակայն կարծում է, որ Իրանի դեմ ռազմական միջոցառումները մինչ այժմ չեն հանգեցրել Վաշինգտոնի և Թել Ավիվի համար ցանկալի արդյունքների:«ԱՄՆ-ի և Իսրայելի գերխնդիրն Իրանում ռեժիմի փոփոխությունն էր։ Չնայած Գերագույն առաջնորդի և այլ բարձրաստիճան անձանց սպանությանը՝ իշխանափոխության հասնել չհաջողվեց։ Եվ ավելին` իրանական քաղաքների ռմբակոծությունները միայն քաղաքացիներին համախմբեցին իշխանության, հոգևորականների շուրջ։ Հիմա ամերիկացիները փորձում են տնտեսապես խեղդել Իրանին։ Իսլամական Հանրապետությունը, պետք է խոստովանել, իսկապես բարդ իրավիճակում է, բայց իրավիճակը կառավարելի է։ Եվ իրանական նավահանգիստների շրջափակումը նույնպես չհասավ նախանշված նպատակներին»,- կարծում է արևելագետը։Թրամփը հերքել Է Իրանի դեմ պատժամիջոցները մեղմելու պատրաստակամության մասին լուրերըԻնչ վերաբերում է այն հարցին, թե ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունների արդյունքները որքանով կազդեն պատերազմը վերսկսելու Սպիտակ տան որոշման վրա, Գասպարյանի խոսքով, դեմոկրատների հնարավոր հաջողությունը Սենատում և Ներկայացուցիչների պալատում ինչ-որ չափով կարող է կապել Թրամփի ձեռքերը: Բայց մյուս կողմից դեմոկրատներն ու հանրապետականները մեծ հաշվով միշտ համերաշխ են եղել Իրանին վերաբերող քաղաքականության հարցում։ Նրանց թվում կան ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի լոբբիստները, այսպես ասած, պետության մեջ գտնվող պետությունները։ Իսկ ռազմարդյունաբերական համալիրի շահերից են բխում մշտական պատերազմները։ Գասպարյանի խոսքով՝ պաշտպանական ընկերություններն Իսլամական Հանրապետության դեմ պատերազմի առաջնային շահառուներն են։Նա հիշեցրեց, որ վերջին 60 տարում ԱՄՆ միակ նախագահը, որը փորձել է կանխել ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի հեգեմոնիան, Դուայթ Էյզենհաուերն է եղել: Ճակատագրի հեգնանքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, հայտնի գեներալն էր, որը նախազգուշացնում էր ամերիկացի ռազմարդյունաբերողների քաղաքական ազդեցության և հավակնությունների չափազանց մեծացման մասին։Կա մի գիծ, որը չենք կարող անցնել. Փաշինյանը` Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107683969_0:0:1424:1067_1920x0_80_0_0_4937055fc7cb2c8d72aaf295012c7c48.jpg.webp
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատժամիջոցներ, արսեն գասպարյան
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատժամիջոցներ, արսեն գասպարյան
Արևելագետ Արսեն Գասպարյանը վստահ է՝ եթե խոսքը խելամիտ քաղաքականության մասին է, ապա Հայաստանը չի կարող որևէ քայլ ձեռնարկել ի վնաս բարեկամ Իրանի։
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 23-ից ուժի մեջ են մտել Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները։ Այդ կապակցությամբ Հայաստանի հարևան Վրաստանն ու Ադրբեջանն արդեն փակել են իրենց օդային տարածքը իրանական ավիափոխադրողների համար։
«Եթե մենք խոսում ենք խելամիտ քաղաքականության մասին, ապա այն ենթադրում է, որ Երևանը չպետք է որևէ քայլ անի ի վնաս Իրանի։ Իրանը ոչ թե պարզապես բարեկամ երկիր է, այլ Հայաստանի դաշնակիցը։ Եվ, անկեղծ ասած, չեմ կարծում, որ մենք Թեհրանի դեմ կգործենք»,- ասաց Գասպարյանը։
Թե արդյոք Հայաստանի իշխանությունները կկարողանան համոզել արևմտյան գործընկերներին Հայաստանի համար Իրանի հետ լավ հարաբերությունների կենսական անհրաժեշտության հարցում, փորձագետի կարծիքով, ամեն ինչ կախված է համոզողից:
«Ժամանակին մենք խնդիր չենք ունեցել համոզելու արևմտյան գործընկերներին, թե Իրանի հետ մեր հարաբերությունները ինչքան կենսական նշանակություն ունեն։ Պետք չէ մոռանալ նաև այն, որ Իրանում հայկական համայնք է ապրում։ Եվ Արևմուտքը, կարծում եմ, պատկերացնում է, թե ինչ է նշանակում Իրանում քրիստոնյա փոքրամասնություն ունենալը։ Բացի այդ, արևմտյան պատժամիջոցները, ինչպես հայտարարում են դրանց հեղինակները, ուղղված են ոչ թե Իրանի ժողովրդի, այլ նրա կառավարության դեմ»,- ասաց Գասպարյանը։
Ընդհանուր առմամբ գնահատելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ մեր զրուցակիցն այն պայթյունավտանգ է համարում։ Չի բացառում իրանական օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների վերսկսումը, սակայն կարծում է, որ Իրանի դեմ ռազմական միջոցառումները մինչ այժմ չեն հանգեցրել Վաշինգտոնի և Թել Ավիվի համար ցանկալի արդյունքների:
«ԱՄՆ-ի և Իսրայելի գերխնդիրն Իրանում ռեժիմի փոփոխությունն էր։ Չնայած Գերագույն առաջնորդի և այլ բարձրաստիճան անձանց սպանությանը՝ իշխանափոխության հասնել չհաջողվեց։ Եվ ավելին` իրանական քաղաքների ռմբակոծությունները միայն քաղաքացիներին համախմբեցին իշխանության, հոգևորականների շուրջ։ Հիմա ամերիկացիները փորձում են տնտեսապես խեղդել Իրանին։ Իսլամական Հանրապետությունը, պետք է խոստովանել, իսկապես բարդ իրավիճակում է, բայց իրավիճակը կառավարելի է։ Եվ իրանական նավահանգիստների շրջափակումը նույնպես չհասավ նախանշված նպատակներին»,- կարծում է արևելագետը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունների արդյունքները որքանով կազդեն պատերազմը վերսկսելու Սպիտակ տան որոշման վրա, Գասպարյանի խոսքով, դեմոկրատների հնարավոր հաջողությունը Սենատում և Ներկայացուցիչների պալատում ինչ-որ չափով կարող է կապել Թրամփի ձեռքերը: Բայց մյուս կողմից դեմոկրատներն ու հանրապետականները մեծ հաշվով միշտ համերաշխ են եղել Իրանին վերաբերող քաղաքականության հարցում։ Նրանց թվում կան ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի լոբբիստները, այսպես ասած, պետության մեջ գտնվող պետությունները։ Իսկ ռազմարդյունաբերական համալիրի շահերից են բխում մշտական պատերազմները։ Գասպարյանի խոսքով՝ պաշտպանական ընկերություններն Իսլամական Հանրապետության դեմ պատերազմի առաջնային շահառուներն են։
Նա հիշեցրեց, որ վերջին 60 տարում ԱՄՆ միակ նախագահը, որը փորձել է կանխել ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի հեգեմոնիան, Դուայթ Էյզենհաուերն է եղել: Ճակատագրի հեգնանքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, հայտնի գեներալն էր, որը նախազգուշացնում էր ամերիկացի ռազմարդյունաբերողների քաղաքական ազդեցության և հավակնությունների չափազանց մեծացման մասին։