https://arm.sputniknews.ru/20261005/menq-ynkel-enq-mer-hetevic-mrcakcutjuny-stipum-e-gnal-zijumneri-armen-suqiasjan-107693016.html
Մենք ընկել ենք մեր հետևից, մրցակցությունը ստիպում է գնալ զիջումների․ Արմեն Սուքիասյան
Մենք ընկել ենք մեր հետևից, մրցակցությունը ստիպում է գնալ զիջումների․ Արմեն Սուքիասյան
Sputnik Արմենիա
Ի տարբերություն շոու բիզնեսի, որտեղ արտիստները չափազանց բծախնդիր են սեփական PR-ի հարցում, դասական երաժիշտները հաճախ անհոգ են այդ առումով։ 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T19:19+0400
2026-10-05T19:19+0400
2026-10-05T19:25+0400
հայաստան
փառատոն
երաժշտություն
մշակույթ
ուրիշ նորություններ
կամերային երաժշտության ազգային կենտրոն
արմեն սուքիասյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107704557_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a417e941fbd4c3695a24e9ca5c7d66f7.jpg.webp
Մշակութային դաշտի գերհագեցած լինելը և մեծ մրցակցությունը երբեմն ստիպում են գնալ որոշակի զիջումների` հանդիսատեսին գրավելու համար։ «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի շրջանակում այս մասին ասաց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն, Երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, երաժիշտ ու պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը` անդրադառնալով հայաստանյան համերգային կյանքի և դասական երաժշտության մարտահրավերներին:Պրոդյուսերի խոսքով` ի տարբերություն շոու բիզնեսի, որտեղ արտիստները չափազանց բծախնդիր են սեփական PR-ի հարցում, դասական երաժիշտները հաճախ անհոգ են այդ առումով, իսկ հայկական պրոդյուսերական դաշտում անձնական կապերն ու մտերմիկ հարաբերությունները շատ հաճախ ավելի արագ են լուծում հարցերը, քան միայն սառը համակարգային մոտեցումները։Խոսելով Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային փառատոնի մասին` Սուքիասյանն ընդգծեց, որ ՝ ճգնաժամ ապրող գործիքի հանդեպ վերաբերմունքը կարճ ժամանակում կտրուկ փոխեց․ այսօր Հայաստան են ձգտում գալ աշխարհահռչակ երգեհոնահարներ, իսկ տեղացի երիտասարդ հանդիսատեսի մեծ թիվը զարմացնում է նույնիսկ եվրոպացի հյուրերին։«Արդյունքը, որ արձանագրեցինք, մեզ էլ զարմացրեց, քանի որ չէինք սպասում այսպիսի կարճ ժամանակահատվածում միջազգային մեծ արձագանքի և հանդիսատեսի հոսքի»,— նշեց փառատոնի հիմնադիրը։Կենտրոնի ծավալած ակտիվ գործունեությունն ու միջազգային հաջողությունները, այդ թվում՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հյուրախաղերը Չինաստանում և Հնդկաստանում, վկայում են, որ հայկական արվեստի նկատմամբ հետաքրքրությունն այսօր դուրս է եկել սփյուռքի սահմաններից և լիարժեքորեն գրավում է համաշխարհային լսարանին։Ազնավուրը կա. երգերի հայերեն թարգմանությունը կենդանի է պահում շանսոնիեի ժառանգությունը
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107704557_297:0:1737:1080_1920x0_80_0_0_e8a8d7fa958443074abe208b042779dd.jpg.webp
հայաստան, փառատոն, երաժշտություն, մշակույթ , ուրիշ նորություններ, կամերային երաժշտության ազգային կենտրոն, արմեն սուքիասյան, видео
հայաստան, փառատոն, երաժշտություն, մշակույթ , ուրիշ նորություններ, կամերային երաժշտության ազգային կենտրոն, արմեն սուքիասյան, видео
Ի տարբերություն շոու բիզնեսի, որտեղ արտիստները չափազանց բծախնդիր են սեփական PR-ի հարցում, դասական երաժիշտները հաճախ անհոգ են այդ առումով։
Մշակութային դաշտի գերհագեցած լինելը և մեծ մրցակցությունը երբեմն ստիպում են գնալ որոշակի զիջումների` հանդիսատեսին գրավելու համար։ «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի շրջանակում այս մասին ասաց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն, Երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, երաժիշտ ու պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը` անդրադառնալով հայաստանյան համերգային կյանքի և դասական երաժշտության մարտահրավերներին:
«Մենք ինքներս մեր հետևից ենք ընկել։ Մրցակցությունը սարսափելի մեծ է, և բոլորն ունեն մեկ խնդիր՝ հանդիսատես գրավելու, ինչի համար, այսօր ստիպված տարբեր ծրագրեր են անում, որ երբևէ կարող է չանեին»,– ասաց նա։
Պրոդյուսերի խոսքով` ի տարբերություն շոու բիզնեսի, որտեղ արտիստները չափազանց բծախնդիր են սեփական PR-ի հարցում, դասական երաժիշտները հաճախ անհոգ են այդ առումով, իսկ հայկական պրոդյուսերական դաշտում անձնական կապերն ու մտերմիկ հարաբերությունները շատ հաճախ ավելի արագ են լուծում հարցերը, քան միայն սառը համակարգային մոտեցումները։
Խոսելով Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային փառատոնի մասին` Սուքիասյանն ընդգծեց, որ ՝ ճգնաժամ ապրող գործիքի հանդեպ վերաբերմունքը կարճ ժամանակում կտրուկ փոխեց․ այսօր Հայաստան են ձգտում գալ աշխարհահռչակ երգեհոնահարներ, իսկ տեղացի երիտասարդ հանդիսատեսի մեծ թիվը զարմացնում է նույնիսկ եվրոպացի հյուրերին։
«Արդյունքը, որ արձանագրեցինք, մեզ էլ զարմացրեց, քանի որ չէինք սպասում այսպիսի կարճ ժամանակահատվածում միջազգային մեծ արձագանքի և հանդիսատեսի հոսքի»,— նշեց փառատոնի հիմնադիրը։
Կենտրոնի ծավալած ակտիվ գործունեությունն ու միջազգային հաջողությունները, այդ թվում՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հյուրախաղերը Չինաստանում և Հնդկաստանում, վկայում են, որ հայկական արվեստի նկատմամբ հետաքրքրությունն այսօր դուրս է եկել սփյուռքի սահմաններից և լիարժեքորեն գրավում է համաշխարհային լսարանին։