«Կիրառվել է սովորական տեխնիկական ա՞ղ, թե՞ ավելի ագրեսիվ նյութեր». Վահան Ավագյան (լուսանկար, տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը տեսանյութ և լուսանկարներ է տարածել՝ գրելով․ «Երբ օդի ջերմաստիճանը -10°C-ից ցածր էր, ճանապարհներին լցված նյութը ոչ միայն արագ հալեցնում էր սառույցը, այլև թշշում էր։

Փողոցներին շաղ տված նյութ

     Կիրառվել է սովորական տեխնիկական ա՞ղ (նատրիումի քլորիդ — NaCl), թե՞ ավելի ագրեսիվ նյութեր՝ կալցիումի քլորիդ (CaCl₂) կամ մագնեզիումի քլորիդ (MgCl₂)։
     Արդյունքում այսօր ունենք ամբողջությամբ քայքայված ու քանդված ասֆալտ։

Փոսերով պատված փողոց Երևանում

     Ո՞վ է պատասխանատու այս վնասի համար և ո՞վ է վերահսկում կիրառվող նյութերի կազմն ու չափերը։

Փոսերով պատված փողոց Երևանում

     Եվ ո՞վ է փոխհատուցելու ամեն օր վնասվող և կոտրվող մեքենաների պատճառված վնասը՝ օրական շուրջ 40 մեքենա»։

Leave a comment