Խաչատուրյանը կարևորել է Բելգիայի դերը Հայաստան-ԵՄ կապերի խորացման հարցում (PAN.am)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահ Ջորջ-Լուի Բուշեին, կարևորել Բելգիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը և Հայաստանի՝ Եվրամիության հետ առավել սերտ ինտեգրմանը։

Ողջունելով հյուրին՝ ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Բելգիայի հետ հաստատված բարեկամական հարաբերությունները և կարևոր է համարում դրանց հետագա զարգացումն ու խորացումը։ Այս համատեքստում կարևորվել է նաև «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության հետ կապերի ամրապնդումն ու երկկողմ օրակարգի առաջմղումը։

Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին շարունակաբար ցուցաբերվող աջակցության համար։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։

Leave a comment