Նախագծի ընդունումը թույլ կտա կենտրոնացնել տարբեր գերատեսչություններում առկա տեղեկատվությունը, ապահովել տվյալների արդյունավետ փոխանակումն ու արագացնել անհայտ կորած անձանց հայտնաբերման գործընթացը։
Ինչպես է դա աշխատելու․
-
Տվյալների հավաքագրում․ Ռեեստրում տվյալները ձևավորվելու են պետական և ՏԻՄ համակարգերից, ինչպես նաև քաղաքացիներից ստացված տեղեկությունների հիման վրա։
-
Հասարակության մասնակցություն․ Ցանկացած անձ կարող է անհետ կորածների վերաբերյալ տեղեկություն փոխանցել ԱԱԾ-ին՝ թեժ գծի, e-request հարթակի, էլեկտրոնային փոստի կամ գրավոր դիմումի միջոցով։
Ովքեր հասանելիություն կունենան․
-
Ամբողջական ծավալով․ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
-
Մշտական/մասնակի հասանելիություն․ Պաշտպանության, ներքին գործերի, արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունները, Արտաքին հետախուզական ծառայությունը, Գլխավոր դատախազությունը և Քննչական կոմիտեն։
Կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է E-draft.am հարթակում՝ հանրային քննարկման և առաջարկությունների ներկայացման համար։