https://arm.sputniknews.ru/20261005/aatsn-arajarkum-e-anhet-kvoratsneri-miasnakan-reestr-steghtsel-107706522.html
ԱԱԾ–ն առաջարկում է անհետ կորածների միասնական ռեեստր ստեղծել
ԱԱԾ–ն առաջարկում է անհետ կորածների միասնական ռեեստր ստեղծել
Sputnik Արմենիա
Ռեեստրում տվյալները ձևավորվելու են ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ թվում՝ համապատասխան տեղեկատվական համակարգերից ստացված տեղեկությունների… 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T17:19+0400
2026-10-05T17:19+0400
2026-10-05T17:20+0400
հայաստան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
անհետ կորած
ռեեստր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/01/1b/71589365_0:32:1301:763_1920x0_80_0_0_2726f94ba54a1c27827c2b66af6c906f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների միասնական ռեեստր ստեղծել։E-draft.am հարթակում շրջանառության է դրվել «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց միասնական ռեեստր ստեղծելու, ռեեստրի կառուցվածքը, այն վարելու կարգը, ռեեստրում առկա՝ հրապարակման ենթակա տվյալների շրջանակը, այդ տվյալների հրապարակման և տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը։Նախատեսվում է, որ ռեեստրում տվյալները ձևավորվելու են ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ թվում՝ համապատասխան տեղեկատվական համակարգերից ստացված տեղեկությունների հիման վրա։Միաժամանակ յուրաքանչյուր անձ, որը տիրապետում է անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկությունների, հնարավորություն է ունենալու տեղեկատ¬վու¬թյան փոխանցման իրեն հասանելի ցանկացած միջոցներով (թեժ գիծ, էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ, պաշտոնական էլեկտրոնային փոստ, գրավոր դիմում, պաշտոնական գրություն և այլն) այդ տեղեկությունը փոխանցել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ ռեեստր մուտքագրելու նպատակով։ԱԱԾ-ն ռեեստրի հասանելիություն է ունենալու ամբողջական ծավալով։ Բացի այդ, ռեեստրում պահպանվող տվյալների հասանելիություն են ունենալու նաև ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունները, արտաքին հետախուզության ծառայությունը, գլխավոր դատախազությունը, քննչական կոմիտեն։Պաշտոնական տվյալներով՝ 1988-2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, այդ թվում՝ 224 զինծառայող և 213 քաղաքացիական անձ։ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ, իսկ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայից կարճ ժամանակ անց Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո՝ ևս 22 մարդ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/01/1b/71589365_48:0:1065:763_1920x0_80_0_0_aaa3f6cfc6a21bb9d9e391ccf18a5452.jpg.webp
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, անհետ կորած, ռեեստր
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, անհետ կորած, ռեեստր
Ռեեստրում տվյալները ձևավորվելու են ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ թվում՝ համապատասխան տեղեկատվական համակարգերից ստացված տեղեկությունների հիման վրա։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների միասնական ռեեստր ստեղծել։
«Նախագծի ընդունման արդյունքում կձևավորվի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց էլեկտրոնային տվյալների միասնական բազա, ինչը կնպաստի անհայտ կորած անձանց հետախուզմանը, նրանց, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Նախատեսվում է, որ ռեեստրում տվյալները ձևավորվելու են ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ թվում՝ համապատասխան տեղեկատվական համակարգերից ստացված տեղեկությունների հիման վրա։
Միաժամանակ յուրաքանչյուր անձ, որը տիրապետում է անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկությունների, հնարավորություն է ունենալու տեղեկատ¬վու¬թյան փոխանցման իրեն հասանելի ցանկացած միջոցներով (թեժ գիծ, էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ, պաշտոնական էլեկտրոնային փոստ, գրավոր դիմում, պաշտոնական գրություն և այլն) այդ տեղեկությունը փոխանցել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ ռեեստր մուտքագրելու նպատակով։
ԱԱԾ-ն ռեեստրի հասանելիություն է ունենալու ամբողջական ծավալով։ Բացի այդ, ռեեստրում պահպանվող տվյալների հասանելիություն են ունենալու նաև ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունները, արտաքին հետախուզության ծառայությունը, գլխավոր դատախազությունը, քննչական կոմիտեն։
Պաշտոնական տվյալներով՝ 1988-2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, այդ թվում՝ 224 զինծառայող և 213 քաղաքացիական անձ։ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ, իսկ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայից կարճ ժամանակ անց Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո՝ ևս 22 մարդ։