Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը

Քաղաքականություն

05.10.2026 | 17:02

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել է կրթական, գիտական և մշակութային ծրագրերի շարունակականությունը, հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախաձեռնությունները և նոր համատեղ ծրագրերի հնարավորությունները։

Նախագահի աշխատակազմի հաղորդագրությունը՝ ստորև․

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիու Ֆեյժոյի գլխավորած պատվիրակությանը։

Նախագահը ողջունել է հյուրերին և շնորհավորել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի 70-ամյա հոբելյանի առթիվ։ Նա բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը՝ ընդգծելով անցած տասնամյակների ընթացքում Հայաստանում և Սփյուռքում իրականացված կրթական, գիտական և մշակութային ծրագրերի կարևորությունը։

Նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևորել է Հայաստանում և աշխարհում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև պետության և հիմնադրամի միջև համագործակցության ընդլայնումն ու նոր համատեղ ծրագրերի իրականացումը»։

Leave a comment