https://arm.sputniknews.ru/20261005/sanitarahigienik-khakhtumner-sitii-haci-ev-lavashi-artadramasum-ashkhatanqy-kasecvats-e-107701456.html
Սանիտարահիգիենիկ խախտումներ «Սիթիի» հացի և լավաշի արտադրամասում․ աշխատանքը կասեցված է
Սանիտարահիգիենիկ խախտումներ «Սիթիի» հացի և լավաշի արտադրամասում․ աշխատանքը կասեցված է
Sputnik Արմենիա
Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները պատշաճ չեն մաքրվել ու ախտահարվել։ 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T15:52+0400
2026-10-05T15:52+0400
2026-10-05T15:52+0400
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
խախտում
հաց
լավաշ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107697546_0:617:1600:1517_1920x0_80_0_0_19326846741290147343fbb5ba3cab8b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասում։ ՀՀ սննդամերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ «Սիթիի» արտադրական գործունեությունը կասեցվել է։Հայտնաբերված խախտումների թվում նշվում է, որ սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները և գործիքները պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել, պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել լվանալ, անհրաժեշտության դեպքում՝ ախտահանել։«Արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների առաջացումը և մասնիկների թափվելու վտանգը, առաստաղը չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ վիճակում»,- հայտնում է ՍԱՏՄ-ն։Խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ:Նշենք, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն էլ այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ծխախոտային արտադրատեսակների վաճառքի հետ կապված խախտումներ են հայտնաբերվել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի երեք մասնաճյուղում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107697546_0:467:1600:1667_1920x0_80_0_0_d004e895518ca6e599e1e1112ca8dfd2.jpg.webp
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), խախտում, հաց, լավաշ
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), խախտում, հաց, լավաշ
Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները պատշաճ չեն մաքրվել ու ախտահարվել։
Հայտնաբերված խախտումների թվում նշվում է, որ սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները և գործիքները պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել, պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել լվանալ, անհրաժեշտության դեպքում՝ ախտահանել։
«Արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների առաջացումը և մասնիկների թափվելու վտանգը, առաստաղը չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ վիճակում»,- հայտնում է ՍԱՏՄ-ն։
Խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ: