Իրանի հարավ–արևելքում հարձակվել են ոստիկանների վրա. զոհեր կան

Բաժանորդագրվել

Իրանի իրավապահ մարմինները հարձակվողներին ձերբակալելու լայնածավալ գործողություն են սկսել։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Իրանի հարավ-արևելքում ոստիկանական պարեկախմբի վրա հարձակման հետևանքով 2 ուժային է զոհվել։ Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը:

Ըստ գործակալության` անհայտ անձինք կրակ են բացել Սիստան և Բելուջիստան նահանգի Բամպուր քաղաքի թաղամասերից մեկում պարեկություն անող ոստիկանների ուղղությամբ:

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ հարձակման պատասխանատուն ԱՄՆ-իսրայելական ուժերի վարձկան-ահաբեկիչներն են:

Հանցագործները կարողացել են փախչել դեպքի վայրից, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Leave a comment